![]() Aston Martin-ը ուղղաթիռ է ցուցադրել սեփական մակնիշի տակ Ուրբաթ, 3 հունվարի, 2020 թ. Aston Martin և Airbus Corporate Helicopters ընկերությունները ներկայացրել են համատեղ առաջին նախագիծը, այն է՝ ACH130 ուղղաթիռի հատուկ մոդիֆիկացիան, որը կառաջարկվի Aston Martin Edition անվանմամբ: Դիզայներ Մարեկ Ռեյխմանի ղեկավարած թիմի կողմից մշակած նոր ոճը հասանելի կլինի չորս տարբեր գույներով, DB11 կուպեյի սրահով և լրամշակման աննախադեպ մակարդակով:
Սա Aston Martin-ի դիզայներական թիմի և Airbus Corporate Helicopters-ի՝ նրանց գործընիերների առաջին համատեղ նախագիծն է: ACH130 Aston Martin Edition ուղղաթիռի ոճավորման գործընթացը մեկ տարուց ավել պահանջեց, սակայն երկու ընկերություններում էլ գոհ են ստացված արդյունքից: Ֆիրմային Aston Martin ուղղաթիռի համար նախատեսվել է արտաքինի չորս տարբերակ և դրանց համապատասխան սրահի ձևավորում: Առաջին օրինակը ներկված է Stirling Green գույնով, որը ստորին հատվածում դառնում է Jet Black, իսկ շարժիչի շրջահոսիչների վրա՝ Skyfall Silver: Հասանելի այլ երանգների թվում են գորշ Xenon Grey, բրոնզագույն Arizona և կապտասև Ultramarine Black գույները: Սրահը ձևավորված է սև միկրոֆիբրայով, որը համակցվում է Oxford Tan, Pure Black, Cormorant կամ Ivory կաշիներով:
Լրամշակման նյութերը նույնն են, ինչը և Aston Martin ավտոմեքենաներինը: Առջևի նստատեղերի թիկնակներին առկա է դեկորտաիվ զարդանախշը, որը կիրառվում է DB11 մոդելի սրահում: Դռները լրամշակված են բնական կաշվով, սրահի տարբեր հատվածներում նկատելի են Aston Martin-ի ֆիրմային թևերի տեսքով դրոշմվածքներ: Սարքավորումների վահանակի վրա տեղադրված է հատուկ հուշատախտակ, որի վրա պատկերվում են գործընկերների ապրանքանշանները, ուղղաթիռի սերիական համարը, ինչպես նաև գնորդի անունը՝ վերջինիս ցանկությամբ: ACH130 Aston Martin Edition-ի գինը հայտարարվում է միայն հատուկ անհատական հարցման դեպքում, սակայն համեմատության համար կարող ենք նշել, որ սովորական Airbus ուղղաթիռի արժեքը մոտ 3 միլիոն եվրո է: Առաջին գնորդները Aston Martin ուղղաթիռը կկարողանան ստանալ արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020