![]() Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ. Ford ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է Bronco ամենագնացի վեցերորդ սերունդը: Մոդելը վերակենդանացվել է ավելի քան քսան տարվա ընդմիջումից հետո: Նոր սերնդի Bronco-ն առանձանանում է աուտենտիկ դիզայնով, շրջանակային կառուցվածքով և շարժիչների ընտրությամբ: Տեղական շուկայում մոդելի գինը սկսվում է 28,5 հազար դոլարից: Նոր Ford Bronco-ն կիսում է շրջանակային կառուցվածքը Ranger պիքապի հետ, որն առանձնանում է առջևի անկախ կախոցով: Մոդելը վերածնվել է երեք- և հինգդռնանի տարբերակներով, ընդ որում վերջինս ներկայացվում է առաջին անգամ: Ամերիկյան շուկայում մոդելը հասանելի կլինի յոթ տարբեր համալրումներով, ինչպես նաև կառաջարկվեն սահմանափակ սերիան և արտաճանապարհային Sasquatch փաթեթով սարքավորված տարբերակը: Վերջինս առանձնանում է 56 միլինետրով ավելի բարձր լուսածերպով, 35-դյույմանոց ցեխային անվադողերով և կախոցի հատուկ կարգավորումներով: Ակնկալվում է, որ Bronco ընտանիքը կհամալրվի նաև կրող թափքով Bronco Sport մոդելով, որը կառուցված կլինի ներկայիս Kuga-ի հենահարթակի հիման վրա: Ավտոմեքենայի արտաքինը հիշեցնում է քսաներորդ դարի 60-ականների օրիգինալ Bronco-ն: Եզակի լուծումների թվում են մոդելի անվանման խոշոր գրվածքը ռադիատորի ճաղավանդակի վրա, առջևիի կլոր լուսարձակները, ինչպես նաև թափքի ընդահնուր համամասնությունները: Ընկերությունում համարում են, որ նորույթը միավորում է դասական ոճն ու նորագույն ինժեներական լուծումները: Բացի այդ շեշտվում է, որ Bronco-ն փոխառել է F-սերիայի պիքապների ամրությունն ու ունիվերսալությունը և Mustang-ի սպորտային ոգին: Սրահում ուշադրություն է գրավում մուլտիմեդիա համակարգի 8- կամ 12-դյույմանոց սենսորային էկրանը, որի չափսը կախված է համալրումից: Կենտրոնական բարձակի վրա տեղակայված է փոխանցումատուփի տափօղակային փոխարկիչը, ինչպես նաև առկա են հանովի բռնակներ՝ նախատեսված վարորդի և առջևի ուղևորի համար: Որպես հիմնական ընտրություն առաջարկվում է 2,3 լիտր ծավալով EcoBoost տուրբոշարժիչը, որը զարգացնում է 273 ձ.ուժ հզորություն և 420 Նմ ոլորող մոմենտ: Այն կարող է համակցվել կամ 7-աստիճան մեխանիկական, կամ 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերից որևէ մեկի հետ: Այլընտրանքային կարգով հասանելի է նաև 2,7 լիտր ծավալով V6 շարժիչը՝ 314 ձ.ուժ հզորությամբ և 542 Նմ ոլորող մոմենտով, որի համար նախատեսված է միայն ավտոմատ փոխանցումատուփը: Բոլոր մոդիֆիկացիաները լիաքարշ են, ունեն երեք ռեժիմներով աշխատող բաշխիչ տուփ, որի առանձնահատկությունը իջեցված փոխանցման 2,72 : 1 հարաբերակցությունն է: Նոր Ford Bronco-ի հիմնական մրցակիցը Jeep Wrangler-ն է: Ինչպես և վերջինս, Bronco-ն առաջարկում է ձևափոխամն մի քանի տարբերակներ, օրինակ՝ հանվող դռներն ու տանիքի մի հատվածը, ընդ որում դռները կարելի է հանելուց հետո տեղավորել բեռնախցիկում: Ford Bronco պատվիրելու համար բավական է կատարել 100 դոլար կանխավճար, իսկ մեքենան գնորդներին կհասնի 2021 թվականի գարնանը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020