![]() Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ. Գերմանիայում գրանցված Electric Brands ընկերությունը պատրաստվում է եվրոպական շուկա հանել eBussy անվանմամբ մոդուլային էլեկտրամոբիլը: Նորույթի հիմքում ընկած է հեշտ ձևափոխվող հարթակը, որի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել տարբեր թափքով ավտոմեքենաների շարք: Ակնկալվում է, որ eBussy-ի գները կտատանվեն 15 800-ից մինչև 28 800 եվրո՝ կախված համալրումից: eBussy-ի արտաքինը նախագծելիս՝ դիզայներները ոգեշնչվել են ռետրո-ոճավորմամբ, իսկ սահուն գծերն ու սև վահանակով միմյանց միացրված կլոր լուսարձակները հիշեցնում են էլեկտրական Honda e հեչբեքը: Հաջորդ տարի շուկա հանվող eBussy-ի շարքը կներառի միածավալ վեն, պիքապ, փոքրիկ բեռնատար, կեմպեր և այլ տարբերակներ: Յուրաքանչյուր մոդիֆրկացիայի սրահում կտեղադրվի շարժական ղեկ, ինչի շնորհիվ ըստ անհրաժեշտության մեքենան կարող է դառնալ աջակողմյան կամ ձախակողմյան, և նույնիսկ հնարավոր է թողնել ղեկը ամիջապես մեջտեղի հատվածում: Սա հնարավոր է դարձել drive-by-wire տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ, որը ենթադրում է ղեկային կառավարման մեխանիկական հանգույցների փոխարինումը էլեկտրոնայիններով: Բազային eBussy-ն սարքվավորվում է մինչև 20 ձ.ուժ հզորությամբ շարժիչ-անիվներով, ընդ որում ոլորող մոմենտը կարող է հասնել մինչև 1000 Նմ: Ամենաբյուջետային տարբերակում շարժիչները սնվում են 10 կՎտժ քարշային մարտկոցից, իսկ մեկ լիցքավորումով ընթացքի պաշարը կարող է կազմել մինչև 200 կմ: Հասանելի կլինի նաև 30 կՎտժ տարողությամբ մարտկոցը, որի շնորհիվ ընթացքի պաշարը կարելի է հասցնել մինչև 600 կիլոմետրի: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020