![]() Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ. MotorTrend ամսագրի՝ «Տարվա ամենագնաց» մրցանակին «Համաշխարհային ավտոմեքենա 2020» տիտղոսին արժանացած Kia Telluride մոդելը այսուհետ հասանելի կլինի Nightfall Edition համալրմամբ: Ոճային փաթեթը առաջարկվում է որոշ մոդիֆիկացիաների համար և ներառում է սև սնդուսափայլ լուծումներ՝ համադրված ռադիատորի նոր ճաղավանդակի հետ:
Nightfall Edition փաթեթը կարելի է պատվիրել Kia Telluride EX AWD (Premium), SX AWD և SX Prestige համալրումների համար: Այս տարբերակի հիմնական առանձնահատկությունները ռադիատորի սև ճաղավանդակն է՝ ցանցի փոխարինած եռաչափ նախշազարդով, և եզակի դիզայնով 20-դյույմանոց սև անվասկավառակները: Բացի այդ, «գիշերային» քրոսովերները սարքավորվում են մգեցված լուսարձակներով և բազում դեկորատիվ ներդիրներով: Թափքի գույների ներկապնակը բաղկացած է ութ երանգից, որոնց թվում է նաև հատուկ Nightfall փաթեթի համար նախատեսված Wolf Gray գորշ երանգը: Փաթեթի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ վճարել ևս 1295 դոլար: Ոճավորման այս փաթեթին զուգահեռ Kia-ն ներկայացրել է նաև 2021 մոդելային տարվա Telluride-ին սպասվող փոփոխությունները: Այսպես, ամենագնացը կստանա կցորդի ամրակցման համար նախատեսված յոթկետանի ամրան (նախկին չորսկետանիի փոխարեն), շարժիչը հնարավոր կլինի հեռավար կարգով գործարկել անմիջապես բանալիի կախազարդից, իսկ լուսադիոդային լուսարձակները հասանելի կլինեն բոլոր համալրումների բազային տարբերակներում: Տեխնիկական տեսանկյունից փոփոխություններ նախատեսված չեն: Ամենագնացը սարքավորվում է 3,8- լիտրանոց մթնոլորտային շարժիչով, որն ապահովում է 295 ձ.ուժ հզորություն և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Բազային համալրումը հասանելի է միայն առջևի քարշակմամբ, իսկ լիաքարշ համակարգն ու էլեկտրահիդրավլիկ կցորդիչը հասանելի են հավելավճարի դիմաց: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020