![]() Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ. Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է Ghibli սեդանի հիբրիդային մոդիֆիկացիան: Սա առաջին հաստատուն քայլն է դեպի մակնիշի ամբողջ մոդելային շարքի էլեկտրականացումը: Ակնկալվում է, որ Ghibli Hydrid սեդանին շուտով կմիանան նաև GranTurismo և GranCabrio մոդելները, որոնց նորամուտը նախատեսված է 2021 թվականին:
Նոր Maserati Ghibli Hydrid-ը դասվում է այսպես կոչված փափուկ հիբրիդների շարքին: Սեդանի ուժային հանգույցը բաղկացած է երկլիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչից, 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատորից և e-Booster անվանումը կրող էլեկտրական մղիչից, որը լրացնում է single-scroll տեսակի տուրբոմղիչի աշխատանքը: Էլեկտրական սարքավորումները սնուցող մարտկոցը տեղադրված է բեռնախցիկի հատակի տակ՝ երկու անիվների միջև: Ագրեգատի ընդհանուր հզորությունը 330 ձ.ուժ է, և այն զարգացնում է 450 Նմ ոլոորող մոմենտ, ինչը մի փոքր քիչ է, քան բազային 3-լիտրանոց V6 շարժիչով Ghibli-ի ցուցանիշը (350 ձ.ուժ և 500 Նմ): Մեքենան սարքավորվում է 8-աստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփով, իսկ հետևի սռնիի վրա տեղադրված է ինքնաբլոկավորվող դիֆերենցիալ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Ghibli Hydrid-ը զարգացնում է 5,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 255 կմ/ժ: Այս ցուցանիշը ևս զիջում է «ավանդական» սեդանին, որը նույն արագությունը զարգացնում է 5,5 վայրկյանում և ունի 263 կմ/ժ առավելագույն արագություն: Հիբրիդային սարքավորումը առաջին հերթին կոչված է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումների մակարդակը: Սա թույլ կտա Maserati-ին խուսափել այն խոշոր տուգանքներից, որոնք նախատեսված են մոդելային շարքի համար սահամանած՝ արտանետման միջին ցուցանիշի նորմը՝ 95գր/կմ, գերազանցելու համար: Հիբրիդային Ghibli-ն սովորականից կարելի է տարբերել ռադիատորի նոր ճաղավանդակով, կապույտ շեշտադրումներով, նույն երանգի արգելակային ենթակիրներով, ինչպես նաև հետևի նոր լապտերներով, որոնց պատկերը հիշեցնում է 3200 GT և Alfieri կոնցեպտի լուծումները: Սրահում ուշադության է արժանի նոր Maserati Intelligent Assistant մուլտիմեդիա համակարգը՝ 10,1-դյույմանոց դիսփլեյով, հեռավար թարմացման հնարավորությամբ և ավտոմեքենայի աշխատանքին մշտապես հետևելու ֆունկցիայով: Նորովի է նախագծվել նաև սարքավորումների վահանակը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020