![]() Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ. Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Corolla սեդանի սպորտային նոր մոդիֆիկացիա Apex Edition անվանմամբ: Վեց հազար ավտոմքենաներից բաղկացած հատուկ սերիան կիրացվի հյուսիսամերիկյան շուկայում և նախատաեսված է այն վարորդների համար, որոնք փնտրում են լավ ընթացային որակներով մատչելի սպորտային մեքենա:
Toyota Corolla Apex Edition-ի հիմնական տարբերությունը SE և XSE հիմնարար մոդիֆիկացիաներից սև աերոդինամիկ լրամշակումն է, որը ներառում է նաև սփլիթերի, թափարգելների, կողային վերդիրների և դիֆուզորի վրա առկա բրոնզագույն ներդիրները: Որպես օպցիա կարելի է պատվիրել բեռնախցիկին ամրացվող սփոյլեր: Սպորտային խառնվացքը ապահովելու են կախոցի հատուկ կարգավորումները, որոնք փորձարկվել են ճապոնական TMC Higashi-Fuji մրցուղում, ինպես նաև ամերիկյան Toyota Arizona Proving Ground և MotorSport Ranch մրցուղիներում: Բոլոր Apex մոդելները սարքավորվում են նոր մեղմիչներով՝ աշխատանքի զսպանակային սահմանափակիչով, ավելի ուժեղ զսպանակներով, լայնակի կայունացուցիչներով և հարվածակլանիչներով: Այս ձևափոխումների հետևանքով նվազել է մոդելի ճանապարհային լուսածերպն ու աճել է անկյունային կոշտությունը՝ 47 տոկոս առջևից և 33 տոկոս հետևից: Բացի այդ մեքենայի վրա տեղադրված են 18-դյույմանոց թեթևաձույլ ալյումինե սկավառակներ, որոնք մոտ մեկ կիլոգրամով ավելի թեթև են սերիականներից: Թարմացվել է նաև ղեկի ուժեղացուցիչի և կայունացման էլեկտրոնային համակարգի ծրագրային փաթեթը: Արտանետման համակարգի խողովակաշարի վերդիրը պատրաստված է չժանգոտող պողպատից:
Corolla Apex Edition հատուկ մոդիֆիկացիան առաջարկվում է միայն երկլիտրանոց Dynamic Force շարժիչով, որը զարգացնում է 171 ձ.ուժ հզորություն և 205 Նմ ոլորող մոմենտ: Սերիայի մեծ մասը կսարքավորվի Direct Shift CVT վարիատորով, բացառությամբ թվով 120 մեքենայի, որոնց բաժին կհասնի վեցաստիճան iMT մեխանիկական փոխանցումատուփը՝ պտույտների համապատասխանեցման ֆունկցիայով: Բոլոր Corolla Apex Edition մոդելները կստանան 8-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգ, Android Auto և Apple CarPlay համակարգեր, ինչպես նաև Toyota Safety Sense 2.0 համալիրը, որը ներառում է բախումների կանխման ֆունկցիա, դինամիկ քրուիզ-կոնտրոլ և հեռահար լուսավորության ավտոմատ կարգավորում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020