![]() MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ. Գարնանը թարմացված սովորական Countryman-ից հետո, բրիտանական MINI ընկերությունը ներկայացրել է նաև «լիցքավորված» John Cooper Works Countryman մոդելի ռեսթայլինգային տարբերակը: Փոփոխությունները վերաբերում են արտաքին տեսքին, սրահի ձևավորմանն ու սարքավորումներին, մինչդեռ ուժային ագրեգատը մնացել է նույնը:
MINI John Cooper Works Countryman-ը ստացել է ռադիատորի նոր ճաղավանդակ, լապտերներ և լուսադիոդային լուսարձակներ, իսկ որպես օպցիա առաջարկվում է նաև առջևի ադապտիվ օպտիկա՝ հեռահար լուսավորության մատրիցային լուծումներով: Թափքի գույների ներկապնակը համալրվել է երկու մետալիկ երանգով՝ արծաթագույն White Silver և կանաչ Sage Green: Հավելավճարի դիմաց հասանելի կլինի լրամշակման Piano Black Exterior փաթեթը՝ ռադիատորի ճաղավանդակի և լուսարձակների սև սնդուսափայլ եզրակավորմամբ, դռների սև բռնակներով և բեռնախցիկի դռան հատուկ տարբերանշաններով: Սրահում ուշադրություն է գրավում նոր հինգ դյույմանոց էկրանով սարքավորումների թվային վահանակը: Connected Media մուլտիմեդահամակարգը՝ 8,8-դյույմանոց սենսորյաին դիսփլեյով, կարելի է ձեռք բերել լրավճարով, մինչդեռ SIM-քարտն ու ֆիրմային օնլայն-ծառայությունները հասանելի են բազային տարբերակում: MINI Navigation Plus փաթեթը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում տեղեկանալ խցանումների մասին և, ի թիվս այլ լուծումների, սարքավորված է Amazon Alexa ձայնային օգնականով: Քրոսովերի կապոտի տակ տեղադրված է նախկինից ծանոթ քառագլան M Performance տուրբոշարժիչը, որը զարգացնում է 306 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ Steptronic Sport փոխանցումատուփի և ALL4 լիաքարշ համակարգի հետ: Միևնույն ժամանակ աճել է արտանետման խողովակների վերդիրների տրամագիծը, որն այժմ կազմում է 95 միլիմետր նախկին 85 մմ փոխարեն: Տեղից մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար JCW Countryman-ին անհրաժեշտ է 5,1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը 238 կմ/ժ է: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020