Volkswagen կոնցերնի մաս կազմող պրեմիում կարգի Cupra մակնիշը ներկայացրել է MEB հենահարթակի վրա կառուցված առաջին էլեկտրական հոթ-հեթչը: Ցուցադրված el-Born-ը մեծ աղմուկ հանած Volkswagen ID.3-ի հարազատ «եղբայրն» է: Սկզբնական փուլում մոդելը ներկայացվել էր որպես Seat-ի կոնցեպտ, սակայն սերիական արտադրությունը որոշվեց սկսել «լիցքավորված» տարրբերակից: Հինգդռնանի Cupra el-Born-ը գրեթե ամբողջովին կրկնում է Seat-ի նույնանուն կոնցեպտը, որը ցուցադրվել է նախորդ տարվա գարնանը: Արտաքինից փոփոխվել են միայն առջևի թափարգելի օդակլանիչը և տարբերանշանը, իսկ սրահում կիրառվել են նոր տեխնիկական և դեկորատիվ լուծումներ: Տեխնիկական մասով տարբերություններն ավելի շատ են: Cupra el-Born-ի հետևի սռնիին տեղադրված էլեկտրական շարժիչի հզորությունը դեռևս չի բացահայտվում, չնայած հայտնի է, որ այն սնվում է 82 կՎտժ անվանական տարողությամբ մարտկոցից: Տեղից մինչև 50 կմ/ժ արագությունը (եվրոպական քաղքաների մեծ մասում թույլատրելի առավելագույն ցուցանիշը) հեչբեքը զարգացնում է 2,9 վայրկյանում: Համեմատության համար նշենք, որ Volkswagen e-up! մոդելի ագրեգատներով համալրված Seat Mii electric մոդելը մեկ վայրկյանով ավելի դանդաղ է: Մեկ լիցքավորումով նոր Cupra-ն ունակ է հաղթահարել մինչև 500 կմ: Սարքավորումների ցանկում են ներառված հատուկ MEB հենահարթակի համար նախագծված DCC Sport ադապտիվ կախոցը և շարժման ռեժիմների ընտրության համակարգը: El-Born հեչբեքը հավաքվելու է գերմանական Ցվիկաու քաղաքի նույն գործարանում, որտեղ թողարկվում է Volkswagen ID.3-ը: Cupra-ի մոդելային շարքում այս ամբողջովին էլեկտրական մոդելը կմիանա հիբրիդային Formentor քրոսովերին, նոր , Leon-ին և Ateca ամենագնացին: Լուսանկարներ |