![]() BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ. Գերմանական ընկերությունը ներկայացրել է իր ամենամեծ ամենագնացի՝ X7 մոդելի Dark Shadow Edition մոդիֆիկացիան, որը կոչված է առավելագույն բարձունքի հասցնել շքեղության և դինամիկայի զգացողությունները: Նոր տարբերակը համատեղում է տպավորիչ սպորտային դիզայնն ու մոդելին բնորոշ տեխնիկական բնութագրերի բարձրագույն որակները՝ համեմված սրահի շքեղ մթնոլորտով: BMW X7 Dark Shadow Edition-ը կթողարկվի ԱՄՆ Սպարտանբուրգ քաղաքի գործարանում 2020 թվականի օգոստոսից և շուկա կհանվի ընդամենը 500 օրինակով: Դրա առավել նկատելի առանձնահատկություններից է առաջին անգամ BMW X շարքի ավտոմեքենաների համար հասանելի բացառիկ Frozen Arctic Grey գորշ մետալիկ գույնի թափքը, որը նախկինում հնարավոր էր պատվիրել միայն BMW Individual ծրագրի շրջանակներում:
BMW X7 Dark Shadow Edition-ի այս տպավորիչ գույնը լրացնում են BMW Individual ստորաբաժանման նախագծած High Gloss Shadow Line շարքի արտաքին դիզայներական լուծումները, որոնք ենթադրում են ռադիատորի ճաղավանդակի, կողային օդակլանիչների և արտանետման խողովակների սև սնդուսափայլ լրամաշկում: Այն կոնտրաստային հակադրություն է ստեղծում թափքի փայլատ մակերևույթների հետ, որն էլ ավելի է ընդգծվում ռեյլինգների փայլի և ապակյա տանիքի արևապաշտպան ծածկույթի շնորհիվ: Ամենագնացի դինամիկ խառնվածքը ընդգծվում է M սպորտային փաթեթի մեջ ընդգրկված՝ թափքի աերոդինամիկ կատարելագործված տարրերով, որոնք ներառված են ստանդարտ համալրման մեջ: BMW X7 Dark Shadow Edition-ը համալրված է 22-դյույմանոց թեթևաձույլ M սկավառակներով՝ V-աձև շյուղերով և Jet Black փայլատ լրամշակմամբ, իսկ շարժիչի անգերազանցելի արտադրողականությունը ուղեկցվում է M արտանետման սպորտային համակարգի հզոր հնչողությամբ:
Ավտոմեքենայի բացառիկ ինտերիերում աչքի են ընկնում լայնորեն կիրառված Night Blue / Black գույնի Full Merino կաշին, կոնտրաստային դարձակարերը, Night Blue երանգի ալկանտարայով լրամշակված առաստաղն ու սարքավորումների վահանակը: Black Merino կաշին կիրառված է նաև սարքավորւմների վահանակի ստորին հատվածի և առջևի նստատեղերի թիկնակների լրամշակման համար: Կենտրոնական բարձակի եզակի դիզայնը ընդգծվում է BMW Individual շարքի՝ ներքին հարդարման բացառիկ լուծումներով, որոնց թվում հիշատակման է արժանի Piano Black լրամշակումը՝ մոդիֆիկացիայի տարբերանշանով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020