![]() Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ. Ընդամենը 800 օրինակով թողարկվող Lamborghini Aventador SVJ Roadster-ի մոդիֆիկացիաների շարքը ընդլայնվել է էլ ավելի բացառիկ տարբերակով, որը ստացել է Xago Edition անվանումը: Արտադրվելիք 10 սուպերկարերից որևէ մեկը կարելի է պատվիրել առցանց՝ օգտվելով Ad Personam անհատականացման վիրտուալ ստուդիայի ծառայություններից: Xago Edition-ի արժեքը չի հայտարարվում, իսկ «ստանդարտ» Aventador SVJ-ի գինը սկսում է 521 հազար դոլարից: Lamborghini Aventador SVJ Xago-ի արտաքինի հիմնական թեման «հեկսագոններն» են՝ մակնիշի դիզայներական լուծումներում գերակշռող վեցանկյունները: Ինչպես նշում են իտալական ընկերության ոճաբանները, հիմնական թեմայի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Սատուրն մոլորակի հյուսիսային բևեռում հաճախ գրանցվող մթնոլորտային ֆենոմենը և մեղվափեթակների կառուցվածքը: Գրադիենտային նախշազարդը ծածկում է մոդելի առջևի կողաթևերը, դռները և շարունակվում հետնամասում: Նույն թեման կրկնվում է նստատեղերի և սրահի այլ տարրերի լրամշակման մեջ, որի նյութերն ու գույները կարելի է ընտրել հենց կայքում՝ առանց Lamborghini-ի գրասենյակ այցելելու: Հիշեցնենք, որ լիաքարշ Lamborghini Aventador SVJ-ն սարքավորվում է 6,5 լիտր ծավալով V12 շարժիչով, որը զարգացնում է 770 ձ.ուժ հզորություն և 720 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար մեքենային անհրաժեշտ է 2,9 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020