Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը

Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը

Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ.

Toyota ընկերության եվրոպական ստորաբաժանումը ներկայացրել է նոր սերնդի Corolla սեդանի GR Sport մոդիֆիկացիան: Նորույթը կարելի է ճանաչել դիզայնի սև տարրերով, որոնք փոխարինել են քրոմապատ լուծումներին, և երկգույն ներկվածքով: Տեխնիկական մասով փոփոխություններ նախատեսված չեն:

Toyota Corolla GR Sport-ի հատուկ ձևավորումը արտացոլվում է ռադիատորի մգեցված ճաղավանդակում, արտաքին սև հայելիներում, բեռնախցիկի սփոյլերում և նոր դիզայնով պատրաստված անվասկավառակներում: Բազային տարբերակում սեդանը համալրվում է 17-դյույմանոց անվասկավռակներով, որոնք հավելավճարի դիմաց կարելի է փոխարինել 18-դյույմանոցներով: Թափքի համար հասանելի երանգների ներկապնակը ներառում է ութ գույն, այդ թվում՝ ֆիրմային Dynamic Grey-ը: Ընդ որում, դրանցից յոթը կարող են համդրվել սև տանիքի հետ:

Սևը գերակշռում է և սրահում. մեքնենան աչքի է ընկնում սև առաստաղով և սև ծակոտկեն կաշվով լրամշակված ղեկով: Հիշատակման են արժանի նաև շեմքերի ալյումինե վերդիրները՝ GR Sport գրվածքով, և ուժեղացված կողային օժանդակմամբ նստատեղերը: Դրանք պաստառապատված են գործվածքով և արհեստական կաշվով ու առանձնանում են Gazoo Racing-ի ոճով իրականացված ուղղաձիգ կոնտրաստային նախշով: Գունային նույն լուծումն է կիրառված նաև հետևի նստատեղերի համար: Որպես օպցիա հնարավոր կլինի պատվիրել լուսադիոդային օպտիկա և սրահի լուսավորության ֆունկցիա:

Կախված վաճառքի շուկայից՝ Corolla GR Sport-ը կհամալրվի կամ 1,6-լիտրանոց բենզինային ագրեգատով, կա 1,8-լիտրանոց շարժիչի հիման վրա աշխատող հիբրիդային սարքավորումով: Մոդելի արտադրությունը կսկսվի 2020 թվականի նոյեմբերին, իսկ վաճառքները կմեկնարկեն արդեն 2021 թվականին:

Լուսանկարներ