![]() Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ. Ford Performance սպորտային ստորաբաժանումը և RTR Vehicles թյունինգային աթելիեն ներկայացրել են էլեկտրական Mustang Mach-E քրոսովերի մրցարշավային մոդիֆիկացիան: Ըստ ինժեներների, Mustang Mach-E 1400-ը ստեղծված է դրիֆթ մրցումներին մասնակցելու համար: Բացի այդ, ակնկալվում է, որ մոդելը կներգրավվի նաև NASCAR մրցաշարում: «Լիցքավորված» մոդիֆիկացիայի արժեքը դեռևս չի հայտարարվել: Mustang Mach-E 1400 սպորտային մոդիֆիկացիան զգալիորեն տարբերվում է սերիականից: Այն սարքավորված է միանգամից յոթ էլեկտրական շարժիչներով, որոնցից երեքը տեղադրված են առջևից, չորսը՝ հետևում: Ուժային ագրեգատի ընդհանուր հզորությունը կազմում է 1400 ձ.ուժ, ընդ որում քարշուժը կարելի է ճկուն կերպով բաշխել սռնիների միջև, կամ ընդհանրապես անջատել առջևի, կամ հետևի շարժիչները առանձին-առանձին: Մեքենան ստացել է նաև 56,8 կՎտժ տարողությամբ նիկել-մագնեզիում-կոբալտային մարտկոց: Mustang Mach-E 1400-ի զանգվածը նվազեցնելու համար՝ դրա թափքի պանելները պատրաստվել են պլաստիկից: Ավտոմեքենայի վրա տեղադրվել է նաև մեծ հակաթև, որը 257 կմ/ժ արագությամբ ընթանալիս, ստեղծում է մեկ տոննային հավասարազոր սեղմիչ ուժ: Քրոսովերը սարքավորված է նաև էլեկտրաէներգիայի ռեկուպերացիայի համակարգով, ճկուն կարգավորվող հակատեղապտուտային համակարգով, մեխանիկական արգելակներով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում՝ արագ լիցքավորել մեքենան պիթստոպերի ընթացքում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020