![]() Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ. Լեհաստանում գրանցված նոր Izera ավտոմոբիլային ապրանքանիշը ներկայացրել է առաջին տեղական էլեկտրամոբիլների կոնցեպտը: Նախատեսվում է, որ սերիական մոդելների՝ քրոսովերի և հեչբեքի, արտադրությունը կմեկնարկի 2023 թվականին: Izera անվանումը հիշեցնում է Լեհաստանի և Չեխիայի սահմանին գտնվող Իզերյան լեռների մասին: Ապրանքանշանը պատկանում է 2016 թվականին հիմնված ElectroMobility ընկերությանը, որի հիմնական բաժնետերը հենց պետությունն է: Ներկայացված նախատիպերի վրա աշխատել է Torino Design իտալական աթելիեն, որը հայտնի է Ferrari, McLaren, Nissan և նույնիսկ ռուսական КамАЗ ընկերությունների համար արված աշխատանքներով: Սերիական ավտոմեքենաները հիմնված կլինեն միևնույն հենահարթակի վրա, որը նախաեսվում է ձեռք բերել կողմնակի արտադրողից: Հնարավոր է, որ խոսքը գնում է Volkswagen-ի՝ հատուկ էլեկտրական մեքենաների համար նախագծած MEB լուծման մասին: Հայտնի է միայն, որ տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը երկու մոդիֆիկացիաներն էլ կզարգացնեն 8 վայրկյանում, իսկ ընթցաքի պաշարը կկազմի առնվազն 400 կիլոմետր WLTP ցիկլում: Էլեկտրամոբիլների արտադրությունը կիրականացվի Լեհաստանի Սիլեզիա շրջանում կառուցվող գործարանում, որը ենթադրաբար կգործարկվի արդեն 2021 թվականին, իսկ Izera մակնիշի առաջին սերիական ավտոմեքենաները շուկա կհանվեն դրանից երկու տարի անց: Արտադրության հնարավոր ծավալները դեռևս հայտնի չեն, սակայն ElectroMobility-ի ղեկավարությունը նշում է, որ ձեռանրկությունում կստեղծվի շուրջ 6000 աշխատատեղ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020