![]() Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ. Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q4 Sportback e-tron անվանմամբ կոնցպետուալ ավտոմեքենան: Այն անցած տարի Ժնևի ավտոսրահում ցուցադրված էլեկտրական Q4 քրոսովերի կուպեատիպ մոդիֆիկացիան է: Ընդ որում սա պարզապես դիզայներական վարժանք չէ՝ մեքենայի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվանից:
Կոմպակտ Audi Q4 e-tron քրոսովերն ու դրա Sportback տարբերակը տեխնիկապես նույնական են, չնայած ունեն նաև տարանջատիչ գծեր: Նորույթը առաջարկվում է Kinetic Gray մետալիկ գույնով, որը, լուսավորությունով պայմանավորված, ստանում է կանաչավուն երանգ: Բեռնախցիկի հատվածին հարող՝ տանիքի սահուն գիծը ավարտվում է խոշոր սփոյլերով: Կոնցեպտի արտաքին առանձնահատկություններից կարելի է նշել նաև դիֆուզորը՝ e-tron լուսավորվող տարբերանշանով, լայն կողաթևերը և 22-դյույմանոց անվասկավառակները: Նորույթի գաբարիտային երկարությունը 4,6 մետր է, լայնությունը՝ 1,9 մետր, բարձրությունը՝ 1,6 մետր, իսկ անվային բազան կազմում է 2,7 մետր, ինչը վկայում է, որ Audi Q4 Sportback e-tron-ը ընդամենը մեկ սանտիմետրով երկար, և նույնքան էլ կարճ է օրիգինալ մոդելից: Q4 Sportback e-tron-ի առջևի կախոցում կիրառված են McPherson կանգնակներ՝ ադապտիվ մեղմիչներով: Հետևից աշխատում է բազմալծակ կախոցը՝ առանձին զսպանակներով և նույնպես ադապտիվ մեղմիչներով: Քրոսովերը սարքավորված է 306 ձ.ուժ ընդհանուր հզորությամբ ուժային ագրեգատով: Առջևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչը զարգացնում է 204 ձ.ու հզորություն և 310 Նմ ոլորող մոմենտ, իսկ հետևինը՝ 102 ձ.ուժ և 150 Նմ: Հատակի մեջ ներկառուցված քարշային մարտկոցի տարողությունը 82 կՎտժ է, ինչն ապահովում է մոտ 450 կմ ընթացքի պաշար WLTP ցիկլում: Ավտոմեքենան սարքավորված է նաև արգելակման ժամանակ էներգիայի ռեկուպերացիայի համակարգով: Սովորական պայմաններում օգտագործվում է միայն հետևի էլեկտրական շարժիչը: Անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ սայթաքուն մակերևույթների վրա շարժվելիս, կտրուկ վազանցներ կատարելիս կամ շրջադարձեր հաղթահարելիս, միանում է նաև առջևի սռնին, իսկ քարշուժի բաշխումը կատարվում է բացառապես էլեկտրոնային համակարգերի միջոցով: Ակնկալվում է, որ սովորական Q4 e-tron-ը վաճառքի կհանվի արդեն 2020 թվականին, իսկ դրա, ինչպես նաև Sportback տարբերակի գնորդները կկարողանան ընտրել օպտիկայի լուսային պատկերը: Ընդհանուր առմամբ հասանելի կլինի «լուսային ստորագրության» 25 տարբերակ: Այս կուպե-քրոսովերը սերիական կդառնա 2021 թվականին, իսկ արդեն 2025 թվականի դրությամբ Audi-ն նախատեսում է ունենալ մինչև 20 էլեկտրական մոդել: Ընկերությունը ակնկալում է, որ այդ ավտոմեքենաներին բաժին կընկնի վաճառքների առնվազն 40 տոկոսը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020