Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները

Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները

Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ.

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է Renegade 4xe և Compass 4xe լիցքավորվող հիբրիդները, որոնք, ըստ արտադրողի, կոչված են էլ ավելի բարելավելու ընկերության ամենագնացների առասպելական արտաճանապարհային կարողությունները: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Jeep-ի այս նորագույն մոդելները ամբողջությամբ արտացոլում են ապրանքանշանի հիմնական արժեքները՝ ազատությունը, արկածախնդրությունը, բացառիկությունն ու կիրքը:

Լիցքավորվող հիբրիդի տեխնոլոգիայի շնորհիվ նոր Renegade 4xe-ն ունակ է ապահովել ավելի մեծ արտադրողականություն և Jeep ամենագնացների շարքում առավելագույն դինամիկան: Ինչպես նշվում է, այն իսկապես կարող է «հասնել ուր ասես և անել՝ ինչ ուզես» և աչքի է ընկնում գրեթե 80 տարվա պատմության ընթացքում կատարելագործված 4x4 համակարգի առկայությամբ:

Միևնույն ժամանակ այն կատարելապես հարմար է քաղաքային պայմաններում երթևեկելու համար, ինչին նպաստում է լիցքավորվող հիբրիդային մոդուլը, որի շնորհիվ միայն էլեկտրական ռեժիմում կարելի է երթևեկել մինչև 42 կիլոմետր: Ավելի երկար ճանապարհորդությունների ժամանակ, երբ գործարկվում է նաև ներքին այրման շարժիչը, CO2 արտանետոմների մակարդակը կազմում է մոտ 50 գ/կմ: Բացի այդ, արտաճանապարհային պայմաններում երթևեկելիս, Powerloop տեխնոլոգիայով աշխատող երկու էլեկտրական շարժիչները ապահովում են eAWD անվանումը ստացած քարշուժը:

Նոր Jeep Renegade 4xe-ն համալրված է 1,3 լիտր ծավալով բենզիանյին շարժիչով և հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչով, որը սնվում է 11,4 կՎտժ տարողությամբ կուտակային մարտկոցից: Այն կարելի է լիցքավորել թե՛ ռեկուպերատիվ եղանանկով, թե՛ էլեկտրական հոսանքի արտաքին աղբյուրներին միանալով: Բենզինային շարժիչն ապահովում է 130-ից 180 ձ.ուժ հզորություն, ինչին գումարվում է նաև էլեկտրական ագրեգատի ապահոված 60 ձ.ուժ հզորությունը: Այդպսիով, Longitude և Limited մոդիֆիկացիաները առաջարկվում են ընդհանուր 190 ձ.ուժ հզորությամբ, իսկ ամենաբարձր՝ Trailhawk համալրումը ունի 240 ձ.ուժ հզորություն: Ընդհանուր առմամբ հիբրիդային ուժային ագրգեատը կարող է զարգացնել մինչև 520 Նմ ոլորող մոմենտ: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 7,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագության ցուցանիշը 130 կմ/ժ է միայն էլեկտրական ռեժիմում և 200 կմ/ժ՝ հիբրիդային ռեժիիմում:

Նոր Jeep Renegade 4xe-ն համալրվում է անվտանգության նորագույն ADAS համալիրով, որը ներառում է կատարելագործված LED լուսարձակներ, կայանման ցուցիչներ, դիմային բախումների կանխարգելման և շարժման շարքի պահպանման համակարգեր, քրուիզ-կոնտրոլ և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա: Սրանից զատ Jeep Renegade 4xe-ի համար հասանելի կլինի նաև առաջին անգամ առաջարկվող Drowsy Driver Detection հատուկ համակարգը, որը կֆիքսի վարորդի կենտրոացման կորստի պահերը:

Անվտանգության լրացուցիչ լուծումների շարքում հիշատակման են արժանի նաև կույր գոտիների վերահսկման համակարգը, հետընթաց շարժման տեսախցիկը՝ դինամիկ գծերով, ավտոմատ կայանմանն օժանդակող ֆունկցիան և առանց բանալիի շարժիչի գործարկման համակարգը:

Լուսանկարներ