![]() Չինաստանի Կոմկուսի մատակարարը ձեռնոց է նետում Mercedes-Benz-ին Շաբաթ, 11 հունվարի, 2020 թ. Չինաստանում տեղի է ունեցել Hongqi («Կարմիր դրոշ») ապրանքանշանի առաջատար մոդելի նորամուտը: Մակնիշը պատկանում է FAW կոնցերնին և հայտնի է առաջին հերթին երկրի Կոմունիստական կուսակցության առաջնորդների համար արտադրվող լիմուզիններով: Նոր H9 մոդելը ներկայացվում է որպես մասնավոր գնորդներին հասանելի ամենաթանկարժեք և ամենաշքեղ քաղաքացիական ավտոմեքենան: Ակնկալվում է, որ տեղական շուկայում այն կմրցակցի Mercedes-Benz S-Class-ի հետ: Լյուքս դասին պատկանող Hongqi H9 մոդելը կառուցված է հետին քարշակմամբ հենահարթակի վրա և սարքավորված է լայնակի դասավորվածությամբ շարժիչով և պնևմատիկ կախոցով: Շարժիչների շարքում առաջարկվում են երկու ագրեգատներ՝ 2,0 և 3,0 լիտր ծավալով, որոնք համապատասխանաբար զարգացնում են 252 ձ.ուժ (380 Նմ) և 272 ձ.ուժ (400 Նմ) հզորություն: Նախնական տվյալներով երկու տեսակի շարժիչներն էլ համակցվում են 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Ի հեճուկս սպասելքների H9-ի դիզայնը նախագծել է ոչ թե Rolls-Royce-ի նախկին դիզայներ Ջայլս Թեյլորը, որը աշխատանքի է անցել FAW-ում 2018 թվականից, այլ տեղացի մասնագետների թիմը՝ Դին Յանֆենի ղեկավարությամբ: U-աձև ճաղավանդակով և նեղ լուսարձակներով ֆիրմային ոճը առաջին անգամ է կիրառվում սերիական ավտոմեքենայում, իսկ մինչ այդ ցուցադրվել էր միյան կուպեի մակետում և E115 էլեկտրական քրոսովերի կոնցեպտի վրա: Հիշեցնենք, որ Hongqi ապրանքանշանի վերաձևավորումից մեկ տարի անց FAW կոնցերնը հայտարարեց դիլերական ցանցը մինչև 271 կենտրոն ընդլայնելու և 2019 թվականին 100 166 նոր ավտոմեքենաների վաճառքի մասին: Մեկնարկած տարում ընկերությունը նախատեսում է իրացնել արդեն 200 000 ավտոմեքենա, 2022 –ին՝ 400 000, իսկ 2025 թվականին՝ 600 000 ավտոմեքենա: Ենթադրվում է, որ մինչ այդ ընկերությունը կթողարկի 21 նոր մոդել և կհիմնի ռայդշերինգի ծառայություն: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020