![]() Mercedes-Benz-ը պատմել է E-Class-ի ապագայի մասին Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ. Mercedes-Benz ընկերությունը մանրամասներ է ներկայացրել E-Class մոդելային շարքի թարմացումների մասին: Ըստ մակնիշի ներկայացուցիչների, շարքը կհամալրվի յոթ հիբրիդային մոդիֆիկացիներով և օժանդակ համակարգերի կատարելագործված հավաքածուներով: Պաշտոնական շնորհանդեսի ստույգ ժամկետները դեռևս չեն նշվում, սակայն հայտնի է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2020 թվականի ամռանը:
Ակնկալվում է, որ արտաքին փոփոխությունները հիմնականում տեսանելի կլինեն թափարգելների հատվածում, ինչպես նաև լուսարձակներում, որոնք զգալիորեն կնմանվեն CLS և CLA մոդելների օպտիկային: Հիմնական նորարարությունները առնչվում են տեխնիկական համալրմանը: Այսպես կատարելագործված Active Distance Assist համակարգը կկարողանա «տեսնել» խցանումները կամ գրանցել հոսքի արագության նվազումը մինչ դա կանի վարորդը, ինչից հետո ավտոմատ եղանակով կնվազեցնի արագությունը: Active Brake Assist ֆունկցիան կօգնի արգելակել խաչմերուկներում կամ երթևեկության մասնակիցների հետագծերի հատման այլ կետերում, երբ գրանցի այլ փոխադրամիջոցի հետ բախման վտանգ: Կկատարելագործվի նաև կույր գոտիների վերահսկամն համակարգը, որը այսուհետ կաշխատի նաև անջատած շարժիչի ժամանակ: Շրաջանածիր տեսադաշտի տեսախցիկների օգնությամբ հնարավոր կլինի տեսնել մեքենայի պատկերը կողքից: Սրահում կհայտնվեն նոր ղեկանիվը՝ սենսորային կոճակներով, MBUX մուլտիմեդիա համակարգի երկու 10,25-դյույմանոց էկրանները՝ ձայնային կառավարմամբ և լրացված իրականության սկզբունքով աշխատող նավիգացիոն համակարգով: Հատկանշական է, որ վերջին օպցիան հասանելի կլինի արդեն բազային համալրման համար:
Լուրջ փոփոխություններ են սպասում շարժիչների գամմային: Ավտոմեքենան կստանա միանգամից յոթ հիբրիդային մոդիֆիկացիա՝ բենզինային և դիզելային շարժիչներով, ընդ որում դրանցից չորսը կլինեն լիաքարշ: Բացի այդ կառաջարկվի նաև ներքին այրման երկու նոր շարժիչ՝ 272 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց քառագլան տուրբոագրեգատը և 367 ձ.ուժ հզորությամբ 3-լիտրանոց վեց գլանով տուրբոշարժիչը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020