ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գրանցված Neuron EV ստարտափը ներկայացրել է Volkswagen Touareg-ի հետ համեմատելի էլեկտրական քրոսովեր: Այն կառուցված է ընկերության՝ սեփական ուժերով մշակած ու մասշտաբայնացվող հենահարթակի վրա և ներկայացվում է որպես «մարդատարի հարմարավետությունն ու պիքապի ամրությունը համադրող եզակի ավտոմեքենա»:
Neuron EV-ն ռեկորդակիր է մոտ ժամանակներում թողարկման պատրաստվող մոդելների թվով: 2019 թվականի նոյեմբերին China International Import Expo ցուցահանդեսի շրջանակներում ընկերությունը ներկայացրել էր մոդուլային թափքով T-ONE էլեկտրական ամենագնացը և TORQ բեռնատարը: Առաջինը նկարագրվում է, որպես «ավտոմեքենա ամեն ինչի համար»: Փոխարինվող արտաքին վահանակների շնորհիվ էլեկտարմոբիլը կարելի է խցիկով շասսիից վերածել պիքապի, բեռնատար ֆուրգոնի կամ 5-6 նստատեղով ընտանեկան փոխադրամիջոցի:
VEGA (Versatile Electric Grand Automobile) անվանումը ստացած նոր քրոսովերը կառուցված է նույն սքեյթբորդային հենահարթակի հիման վրա, ինչը և T-ONE-ը: Չնայած այն հանգամանքին, որ մեքենան ներկայացվել է ռենդերային պատկերների տեսքով և տեխնիկական տվյալներ դեռևս չեն բարձրաձայնվում, բացառված չէ, որ ուժային ագրեգատը ևս կլինի նույնը: Լուսանկարներ |