Լաս-Վեգասում անցկացվող՝ սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ Mercedes-Benz Vision AVTR (Advanced Vehicle Transformation) կոնցեպտուալ ավտոմեքենայի շնորհանդեսը: Ինչպես դժվար չէ նկատել, մեքեանայի անվանումը հիշեցնում է նաև ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի մասին, որը ոգեշնչել է ավտոմեքենայի նախագծողներին: Ընկերությունում նշում են, որ что Vision AVTR-ը ցուցադրում է մարդու, բնության և ավտոմեքենայի միջև առկա կապը, ինչպես նաև մարմնավորում է այն հասարակության մասին երազանքը, որում նշված երեք օղակները միաձուլված են հնարավորինս ներդաշնակորեն: Ցուցադրական մոդելը սարքավորված է էլեկտրական ուժային ագրեգատով, իսկ ինտերիերի տարրերը, այդ թվում Կեմերոնի ֆիլմի Պանդորա մոլորակի բնակիչների ճոճանակները հիշեցնող նստատեղերը, պատրաստված են վերամշակված նյութերից: Կառավարման մեզ ծանոթ օրգանները բացակայում են, այնպես որ վարորդը պետք է ստիպված ամբողջովին վստահի ինքնավար համակարգին: Mercedes-Benz Vision AVTR-ն ունի կաթիլաձև թափք, իսկ սրահը նախատեսված է չորս ուղևորի համար: Ավտոմեքենայի «տիեզերական» տեսքը ընդգծում են հետնամասում առկա 33 շարժական աերոդինամիկ տարրերը, որոնք ունակ են սինխրոն կերպով փոխել իրենց դիրքը: Եվս մեկ անսովոր ֆունկցիա է լուսավորոթյան ռիթմիկ թարթումը, որը հարմավում է վարորդի սրտի աշխատանքի ռիթմին: Ինչպես նշվեց, մեքենան սարքավորված է 470 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով, իսկ մարտկոցի տարողունակությունը 110 կՎտժ է: Mercedes-Benz-ում ընդգծում են, որ մարտկոցը չի պարունակում հազվագյուտ հողային մետաղներ և աշխատում է օրգանական քիմիայի սկզբունքներով: Դրա շնորհիվ մեկ ամբողջական լիցքավորմամբ Vision AVTR-ը ունակ է հաղթահարել մինչև 700 կիլոմետր: Լուսանկարներ |