![]() GMC պիքապները կստանան Harley-Davidson ոճավորում Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ. Պաշտամունքային մոտոցիկլներ արտադրող Harley-Davidson ընկերությունը հայտարարել է, որ կթողարկվի GMC Sierra պիքապների սահմանափակ քանակություն: General Motors ընկերությունում հաղորդում են, որ կոնցերնը մասնակցություն չի ունենա ավտոմեքենաների արտադրությանը, իսկ հատուկ սերիան կստեղծվի Harley-Davidson-ի և հանրահայտ Tuscany Motor Co. թյունինգային աթելիեյի համագործակցության արդյունքում:
Արտաքինից Harley-Davidson սերիայի GMC Sierra պիքապները առանձնանում են ավելի մեծ լուսածերպով, նոր Fox մեղմիչներով, արտանետման լրամշակված համակարգով, առջևի թափարգելի մեջ ներկառուցված լրացուցիչ լուսադիոդային սեկցիայով, օդակլանիչներով և հետևի ձևափոխված թափարգելով: Բացի այդ մեքենաները համալրվել են 35-դյույմանոց անվասկավառակներով և արտաճանապարհային անվադողերով: Նկատելի են նաև ռադիատորի ճաղավանդակի նարնջագույն եզրակավորումը, առջևի քարշակման կոնտրաստային բլթանցքները և թափքին առկա Harley-Davidson տարբերանշանները: Նույն շեշտադրումները կատարված են նաև սրահում՝ կաշեպատ նստատեղերի նարնջագույն դարձակարեր, շեմերի հատուկ վերդիրեր, եզակի գորգեր և սարքավորումների վահանակի օրիգինալ էկրան: Ստանդարտ պիքապի հետ համեմատ հատուկ «մոտոցիկլային» տարբերակը ստացել է 65 տարբեր փոփոխություններ: GMC Sierra Harley-Davidson-ի տեխնիկական բնութագրերը նույնն են, ինչ սերիական պիքապի ամենաբարձր՝ կրկնակի խցիկով Denali մոդիֆիկացիայինը: Այն սարքավորվում է 462 ձ.ուժ հզորությամբ և 624 Նմ ոլորող մոմենտով 6,2-լիտրանոց V8 շարժիչով, որը համակցվում է 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:
Sierra Harley-Davidson-ի մեկնարկային գինը 95 000 դոլլար է, ինչը շուրջ 20 հազար դոլլարով ավելի թանկ է, քան սերիական ավտոմեքենայինը: Հատկանշական է, որ հայտարարված 250 ավտոմեքենաների մեծ մասը արդեն իսկ վաճառված է: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020