![]() Ներկայացվել է ջրածնային Toyota Mirai-ի նոր սերունդը Կիրակի, 19 հունվարի, 2020 թ. Մինչև 2020 թվականի ավարտը Եվրոպայում կսկսվեն ջրածնային վառելիքով աշխատող Toyota Mirai սեդանի նոր սերնդի մոդելի վաճառքները: Նոր ավտոմեքենենան կառուցվել է TNGA հենահարթակի հիման վրա և այսուհետ կառջարկվի հինգ նստատեղերով: Երկրորդ սերնդի Toyota Mirai-ի դիզայնը գրեթե նունն է, ինչ անցած տարի Տոկիոյի ավտոսրահում ներկայացված նախասերիական մոդելինը:
Նորույթը ավելի մեծ է, քան իր նախորդը: Անվային բազան աճել է 140 միլիմետրով և այժմ կազմում է 2920 մմ, լայնությունն էլ աճել է 70 միլիմետրով՝ կազմելով 1885 մմ: Մոդելի երկարությունն ու բարձրությունը համապատասխանաբար 4975 և 1470 մմ են: Սրահում առաջացած լրացուցիչ տարածությունը օգտագործվել է հետևի երկու առանձին նստատեղերը բազմոցով փոխարինելու համար, այնպես որ այսուհետ երկրորդ շարքում կարող է տեղավորվել մինչև երեք ուղևոր: ![]() Եվս երկու կարևոր նորույթ. ջրածնային վառելիքի բաքերի ծավալի մեծացումը (դրանք ընդամենը երեքն են), և վառելիքային բջիջների համակարգի կատարելագործումը: Դրանց շնորհիվ ջրածնամոբիլի ընթացքի պաշարը աճել է գրեթե երեսուն տոկոսով և այժմ կազմում է մոտ 650 կիլոմետր: Սրահում հայտնվել են սարքավորումների թվային վահանակը, մուլտիմեդիա համակարգի՝ դեպի վարորդը ուղղված 12,3-դյույմանոց սենսորային էկրանը, սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը և փոխանցումների փոխարկման ջոյսթիքը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին առաջին Toyota Mirai-ի ցուցադրումից հետո ընդհանուր առմամբ իրացվել է ջրածնային այս սեդանի մոտ 10 000 օրինակ: Ընդ որում ճապոնական շուկայից դուրս այն շատ ավելի մեծ սեր է վայելում ԱՄՆ-ում, քան այլ տարածաշրջաններում: Այսպես, 2018 թվականի տվյալներով, Եվրոպայում վաճառվել է Mirai-ի 160 օրինակ, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում՝ 1 700-ը: ![]() Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020