![]() Renault-ն ներկայացրել է Clio և Captur մոդելների էլեկտրականացված տարբերակները Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ. Ֆրանսիական Renault ընկերությունը ցուցադրել է Եվրոպայում ամենաշատը վաճառվող Clio հեչբեքի և Captur քրոսովերի հիբրիդային մոդիֆիկացիաները: Առաջին անգամ սերիական ավտոմեքենաներում կիրառվում են E-Tech ուժային ագրեգատները, որոնք բաղկացած են 1.6-լիտրանոց մթնոլորտային շարժիչից, երկու էլեկտրական մոդուլներից և առանց կցորդման և սինքրոնիզատորների աշխատող եռասլիսեռ փոխանցումատուփից: Եռաշարժիչ Renault E-Tech ուժային ագրեգատի հիմքում ընկած է փոխանցումատուփի հետևում տեղադրված էլեկտարական շարժիչը, օժանդակ ստարտեր գեներատորը և ֆիրմային բենզինային շարժիչը: Վերջինս միանում է միայն շարժման ժամանակ և չի աշխատում չեզոք ռեժիմում, այնպես որ ավտոմեքենայի մեկնարկը կատարվում է բացառապես էլեկտրական քարշուժով:
Անսովոր կառուցվացքը թույլ է տվել հրաժարվել կցորդիչից: Փոխարկումների ժամանակ նկատվող տատանումները շտկում է քարշային էլեկտրական շարժիչը: E-Tech-ը հաջորդական-զուգահեռ եղանակով բաշխում է հզորության հոսքը բենզինային և էլեկտրական շարժիչների միջև, ընդ որում համակարգի բաղադրիչները կարող են աշխատել 15 տարբեր համադրություններով: Clio և Captur մոդելների համար նախատեսված սարքավորումները առաջին հերթին տարբերվում են քարշային մարտկոցների տարողունակությամբ: Քաղաքային հեչբեքը, որի վրա տեղադրված է 230 վոլտ լարմամբ և 1,2 կՎտ տարողունակությամբ մարտկոց, նույնիսկ չունի լիցքավորման կարիք, սակայն զուտ էլեկտրական ռեժիմում կարող է հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Քրոսովերի վրա կիրառված է լիցքավորվող հիբրիդի գաղափարը: Captur-ը սարքավորված է 400 վոլտ լարմամբ և 9,8 կՎտ տարողունակությամբ մարտկոցով, որը թույլ է տալիս առանց ներքին այրման շարժիչը գործարկելու հաղթահարել մինչև 50 կմ WLTP խառը ցիկլում:
Հայտնի է, որ Renault Clio-ի ուժային ագրեգատը ապահովում է 140 ձ.ուժ, իսկ Captur-ինը՝ 160 ձ.ոժ հզորություն, ընդ որում վերջինիս համար հայտարարվող վառելիքի ծախսը խառը ցիկլում կազմում է 1,5լ/100 կմ: Հիբրիդային Clio-ի մասին ասվում է միայն, որ այն շուրջ 40 տոկոսով ավելի տնտեսող է, քան բացառապես բենզինային շարժիչով աշխատող մոդիֆիկացիան: Ակնկալվում է, որ Renault Clio E-Tech և Captur E-Tech մոդելները եվրոպական շուկա կհանվեն արդեն ասյ տարվա ամռանը: Հիշեցնենք, որ ԵՄ ներկայիս բնապահպանական ստանդարտին համապատասխանելու համար մինչև 2022 թվականը Renault-ն նախատեսում է թողարկել 12 հիբրիդային և 8 էլեկտրական մոդել: Ենթադրվում է, որ շատ մոտ ապագայում ֆրանսիական ընկերությունը կհայտարարի Megane E-Tech հիբրիդի թողարկման մասին: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020