![]() Lamborghini-ն ցուցադրել է հետևի քարշակմամբ Huracan Evo RWD մոդելը Շաբաթ, 4 հունվարի, 2020 թ. Huracan մոդելի նոր սերնդի ներկայացումից մեկ տարի անց Lamborghini ընկերությունը ցուցադրել է դրա՝ հետևի քարշակմամբ տարբերակը, որը շուկա կհանվի Evo RWD անվանմամբ: Նոր Lamborghini Huracan Evo RWD-ն հասցեագրված է այսպես կոչված օլդսքուլ ոճի սուպերկարերի սիրահրներին, որոնք գնահատում են մթնոլորտային շարժիչներն ու հետևի դասական քարշակումը: Lamborghini Huracan EVO RWD-ի սերիական արտադրությունը կսկսվի այս տարվա գարնանը:
Ավտոմեքենան պահպանել է նույն մթնոլորտային 5,2-լիտրանոց V10 շարժիչը, սակայն լիաքարշ տարբերակի համեմատ դրա հնարավորությունները մի փոքր նվազեցվել են: Այսպես, այն զարգացնում է 610 ձ.ուժ հզորություն 8000 պտ/ր պարագայում և 560 Նմ ոլորող մոմենտ 6500 պտ/ր պարագայում: Փոխանցումատուփը չի փոխվել՝ յոթաստիճան «ռոբոտ»՝ կրկնակի կցորդմամբ:
Ինչպես նշում է Lamborghini-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին, հետևի քարշակումը վարորդին խոստանում է «չզտված հետադարձ կապ և ավելի գրավիչ զգացողություններ»: Քարշուժի վերահսկման նոր համակարգը նախագծված և կարգավորված է հատուկ հետևի քարշակման համար և ապահովում է ավելի հավասարաչափ և հզոր քարշուժ՝ արագացմամբ շրջադարձից դուրս գալիս: Huracan Evo RWD-ի զանգվածը 1389 կիլոգրամ է, ինչը 33 կգ պակաս է «սովորական» Huracan Evo-ի զանգվածից: Թեթևացրած սուպերկարը տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը ունակ է զարգացնել 3,3 վայրկյանում (լիաքարշ տարբերակին բավա՛ կան է 2,9 վայրկյան), իսկ մոդելի առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Ճնայած արտաքինից RWD տարբերակը դժվար է տարանջատել ստանդարտ Evo-ից, այն այնուամենայնիվ առանձնանում է առջևի նոր սփլիթերով, առջևի օդակլանիչների ուղղաձիգ աերոդինամիկ տարրերով, ինչպես նաև հետևի նոր դիֆուզորով: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020









