![]() Ներկայացվել է Genesis մակնիշի առաջին ամենագնացը Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ. Հարավկորեական Genesis ապրանքանշանը շուկա է հանում սեփական մակնիշի տակ թողարկվող առաջին ամենագնացը, որը ստացել է GV80 անվանումը: Ներկայումս հայտնի են միայն տեղական շուկայի համար առաջարկվող մասնագրերն ու գները, սակայն մոտ ապագայում վաճառքի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվելու է: Genesis GV80-ը մակնիշի առաջին ավտոմեքենան է, որի ամենահագեցած համալրումը ստացել է 22-դյույմանոց անիվներ, մինչդեռ ավելի ցածր համալրումների համար առաջարկվոմ են 19- և 20-դյույմանոց սկավառակներ: Բացի այդ քրոսովերը ստացել է անվտանգության անսովոր բարձիկ, որը բացվում է առջևի երկու նստատեղերի միջև՝ կանխելով վարորդի և ուղևորի բախումը: Ընդհանուր առմամբ GV80-ը սարքավորված է 10 բարձիկով: Եվ վերջապես մոդելի վրա առաջին անգամ ներկայացված է սրահում աղմուկի ակտիվ խլացման RANC (Road-noise Active Noise Control) համակարգը: Նուրույթը արտաքին չափսերով կարելի է համեմատել BMW X5 և Mercedes-Benz GLE մոդելոների հետ: GV80-ի երկարությունը 4945 միլիմետր է, լայնույթունը՝ 1975 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2955 միլիմետր: Ավտոմեքենայի թափքի զգալի մասը պատրաստված է պողպատից, իսկ կապոտն ու բեռնախցիկի դուռը՝ ալյումինից, ինչը նվազեցրել է ավտոմեքենայի ընդհանուր զանգվածը:
Հարավային Կորեայում GV80-ը կառաջարկվի հետևի քարշակմամբ կամ օպցիոնալ լիաքարշ համակարգով, որի առանձնահատկությունը կլինեն առջևի սռնիի միակցման բազմասկավառակային կցորդիչը և էլեկտրոնային կառավարմամնբ հետևի դիֆերենցիալը: Որպես ստանդարտ Genesis GV80-ը սարքավորվում է զսպանակային կախոցով, սակայն լրավճարի դիմաց կարելի է ստանալ ադապտիվ մեղմիչներ, որոնք հարմարեցնում են կոշտությունը մակերևույթի որակներին՝ օգտվելով ավտոմեքենայի առաջնամասում տեղադրված և ճանապարհը սկանավորող տեսախցիկից ստացվող պատկերներից: Սկազբնական շրջանում քրոսովերը շուկա կհանվի միայն 3-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով, որն ապահովում է 278 ձ.ուժ հզորություն ու 588 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Ավելի ուշ ագրեգատների շարքը կհամալրվի 2,5 և 3,5 լիտր ծավալով և համապատասխանբար 300 և 380 ձ.ուժ հզորություն զարգացնող բենզինային շարժիչներով: Genesis GV80-ի սրահում տեղադրված են սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակն ու 14,5-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը: Բացի այդ նախատեսված են պրոյեկցիոն էկրան, եռագոտի կլիմտ-կոնտրոլ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, վարորդի ինքնազգացողությանը հետևող համակարգ՝ տեսախցիկով, ինչպես նաև երկրորդ շարքի նստատեղերի էլեկտրական կարգավորման և օդափոխման հնարավորություն: Կորեական շուկայում ամենագնացը հասանելի կլինի 5- և 7-տեղանի մոդիֆիկացիաներով, որոնք համապատասխանաբար կարժենան 57 000 և 60 000 ԱՄՆ դոլար: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020