![]() Maserati-ի մոդելային շարքը կհամալրվի «թագավորական» մոդիֆիկացիաներով Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ. Իտալական Maserati ընկերությունը մտադիր է թողարկել 100 մեքենայից բաղկացած սահմանափակ սերիա՝ դեռևս 1986 թվականին ընկերության 60-ամյակին նվիրված Quattroporte Royale մոդելի պատվին: Բացառիկ «թագավորական» կատարումը հասանելի կլինի ներկայիս բենզինային և V6 դիզելային շարժիչներով Quattroporte, Levante և Ghibli մոդելների համար: Առաջին մեքենաները պատվիրատուներին կհասնեն 2020 թվականի մարտին: Ժամանակակից Royal շարքի յուրաքանչյուր ավտոմեքենա առաջարկվելու է կապույտ Blu Royale կամ կանաչ Verde Royale գույնով: Levante Royale մոդելը լրացուցիչ կհամալրվի էքսկլյուզիվ 21-դյույմանոց Anteo Staggered Anthracite անվասկավառակներով, իսկ Quattroporte և Ghibli մոդելները՝ Titanium Anthracite անվասկավառալներով, որոնք համադրվում են արծաթագույն արգելակային ենթակիրների հետ: Ինչպես արդեն նշվեց, սերիայի անվանումը հիշեցնում է Maserati Royale մոդելի մասին, որը երրորդ սերնդի ամենաթանկ և շքեղ Quattroporte-ն էր: Այդ սեդանը սարքավորվում էր էլեկտրակառավարվող 4 առանձին նստատեղերով, մինի-բարով և 300 ձ.ուժ հզորություն զարգացնող 4,9-լիտրանոց V8 շարժիչով: Սրահի լրամշակման համար օգտագործվում էր փափկագույն կաշի և բնական փայտ: Ժամանակակից մոդելների լրամշակումը կատարվում է GranLusso ոճով և կարող է իրականացվել դարչնագույն Zegna Pelletessuta գործված կաշվից, որը նման է սովորական գործվածքի, կամ Pieno Fiore կաշվից, որն առաջարկվում է երկգույն տարրբերակով՝ սև ու դարչնագույն: Սնդուսափայլ լաքապատ դեկորատիվ ներդիրները տարբերվում են՝ կախված մոդելից. «մետաղական ցանց» Levante-ի համար, «սև փայտ» Ghibli-ի համար և «դաշնամուրային լաք» Quattroporte-ի համար:
Royale սերիայի մեքենաների համար նախատեսված է բազային սարքավորումների ընդլայնված ցանկ: Որպես ստանդարտ դրանք համալրվում են օժանդակ համակարգերի հավաքածուով, որը ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլն ու շարժման շարքի վերահսկողության համակարգը: Բացի այդ հասանելի կլինեն նաև «տաք» օպցիաները՝ նստատեղերի և ապակու ողողիչների տաքացման ֆունկցիաները: Որպես այս ամենի լրացում յուրաքանչյուր գնորդ կկարողանա վայելել Bowers&Wilkins աուդիոհամակարգի ապահոված հնչողությունը, ինչպես նաև օգտվել էլեկտրակառավարվող լյուկից: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020