![]() Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ. Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է Renegade 4xe և Compass 4xe լիցքավորվող հիբրիդները, որոնք, ըստ արտադրողի, կոչված են էլ ավելի բարելավելու ընկերության ամենագնացների առասպելական արտաճանապարհային կարողությունները: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Jeep-ի այս նորագույն մոդելները ամբողջությամբ արտացոլում են ապրանքանշանի հիմնական արժեքները՝ ազատությունը, արկածախնդրությունը, բացառիկությունն ու կիրքը: Լիցքավորվող հիբրիդի տեխնոլոգիայի շնորհիվ նոր Renegade 4xe-ն ունակ է ապահովել ավելի մեծ արտադրողականություն և Jeep ամենագնացների շարքում առավելագույն դինամիկան: Ինչպես նշվում է, այն իսկապես կարող է «հասնել ուր ասես և անել՝ ինչ ուզես» և աչքի է ընկնում գրեթե 80 տարվա պատմության ընթացքում կատարելագործված 4x4 համակարգի առկայությամբ:
Միևնույն ժամանակ այն կատարելապես հարմար է քաղաքային պայմաններում երթևեկելու համար, ինչին նպաստում է լիցքավորվող հիբրիդային մոդուլը, որի շնորհիվ միայն էլեկտրական ռեժիմում կարելի է երթևեկել մինչև 42 կիլոմետր: Ավելի երկար ճանապարհորդությունների ժամանակ, երբ գործարկվում է նաև ներքին այրման շարժիչը, CO2 արտանետոմների մակարդակը կազմում է մոտ 50 գ/կմ: Բացի այդ, արտաճանապարհային պայմաններում երթևեկելիս, Powerloop տեխնոլոգիայով աշխատող երկու էլեկտրական շարժիչները ապահովում են eAWD անվանումը ստացած քարշուժը: Նոր Jeep Renegade 4xe-ն համալրված է 1,3 լիտր ծավալով բենզիանյին շարժիչով և հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչով, որը սնվում է 11,4 կՎտժ տարողությամբ կուտակային մարտկոցից: Այն կարելի է լիցքավորել թե՛ ռեկուպերատիվ եղանանկով, թե՛ էլեկտրական հոսանքի արտաքին աղբյուրներին միանալով: Բենզինային շարժիչն ապահովում է 130-ից 180 ձ.ուժ հզորություն, ինչին գումարվում է նաև էլեկտրական ագրեգատի ապահոված 60 ձ.ուժ հզորությունը: Այդպսիով, Longitude և Limited մոդիֆիկացիաները առաջարկվում են ընդհանուր 190 ձ.ուժ հզորությամբ, իսկ ամենաբարձր՝ Trailhawk համալրումը ունի 240 ձ.ուժ հզորություն: Ընդհանուր առմամբ հիբրիդային ուժային ագրգեատը կարող է զարգացնել մինչև 520 Նմ ոլորող մոմենտ: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 7,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագության ցուցանիշը 130 կմ/ժ է միայն էլեկտրական ռեժիմում և 200 կմ/ժ՝ հիբրիդային ռեժիիմում:
Նոր Jeep Renegade 4xe-ն համալրվում է անվտանգության նորագույն ADAS համալիրով, որը ներառում է կատարելագործված LED լուսարձակներ, կայանման ցուցիչներ, դիմային բախումների կանխարգելման և շարժման շարքի պահպանման համակարգեր, քրուիզ-կոնտրոլ և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա: Սրանից զատ Jeep Renegade 4xe-ի համար հասանելի կլինի նաև առաջին անգամ առաջարկվող Drowsy Driver Detection հատուկ համակարգը, որը կֆիքսի վարորդի կենտրոացման կորստի պահերը: Անվտանգության լրացուցիչ լուծումների շարքում հիշատակման են արժանի նաև կույր գոտիների վերահսկման համակարգը, հետընթաց շարժման տեսախցիկը՝ դինամիկ գծերով, ավտոմատ կայանմանն օժանդակող ֆունկցիան և առանց բանալիի շարժիչի գործարկման համակարգը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020