![]() Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ. Toyota ընկերության եվրոպական ստորաբաժանումը ներկայացրել է նոր սերնդի Corolla սեդանի GR Sport մոդիֆիկացիան: Նորույթը կարելի է ճանաչել դիզայնի սև տարրերով, որոնք փոխարինել են քրոմապատ լուծումներին, և երկգույն ներկվածքով: Տեխնիկական մասով փոփոխություններ նախատեսված չեն:
Toyota Corolla GR Sport-ի հատուկ ձևավորումը արտացոլվում է ռադիատորի մգեցված ճաղավանդակում, արտաքին սև հայելիներում, բեռնախցիկի սփոյլերում և նոր դիզայնով պատրաստված անվասկավառակներում: Բազային տարբերակում սեդանը համալրվում է 17-դյույմանոց անվասկավռակներով, որոնք հավելավճարի դիմաց կարելի է փոխարինել 18-դյույմանոցներով: Թափքի համար հասանելի երանգների ներկապնակը ներառում է ութ գույն, այդ թվում՝ ֆիրմային Dynamic Grey-ը: Ընդ որում, դրանցից յոթը կարող են համդրվել սև տանիքի հետ: Սևը գերակշռում է և սրահում. մեքնենան աչքի է ընկնում սև առաստաղով և սև ծակոտկեն կաշվով լրամշակված ղեկով: Հիշատակման են արժանի նաև շեմքերի ալյումինե վերդիրները՝ GR Sport գրվածքով, և ուժեղացված կողային օժանդակմամբ նստատեղերը: Դրանք պաստառապատված են գործվածքով և արհեստական կաշվով ու առանձնանում են Gazoo Racing-ի ոճով իրականացված ուղղաձիգ կոնտրաստային նախշով: Գունային նույն լուծումն է կիրառված նաև հետևի նստատեղերի համար: Որպես օպցիա հնարավոր կլինի պատվիրել լուսադիոդային օպտիկա և սրահի լուսավորության ֆունկցիա: Կախված վաճառքի շուկայից՝ Corolla GR Sport-ը կհամալրվի կամ 1,6-լիտրանոց բենզինային ագրեգատով, կա 1,8-լիտրանոց շարժիչի հիման վրա աշխատող հիբրիդային սարքավորումով: Մոդելի արտադրությունը կսկսվի 2020 թվականի նոյեմբերին, իսկ վաճառքները կմեկնարկեն արդեն 2021 թվականին: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020