![]() BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ. Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է լիովին նոր iX3 էլեկտրական քրոսովերը: Նորույթը արտաքինից գրեթե չի տարբերվում վառելիքով աշխատող X3-ից: Էլեկտրական մոդելը կարելի է ճանաչել երկնագույն շրջանակով եզրավորված կեղծ ռադիատորային ճղավանդակով: iX3-ի արտադրությունը իրականացվելու է Չինաստանում տեղակայված BMW-Brilliance համատեղ գործարանում: Լայնածավալ թողարկումը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս, իսկ առաջին օրինակները արտադրվում են դեռևս թեստային ռեժիմում: Նոր BMW iX3-ի երկարությունը 4,73 մետր է, լայնությունը՝ 1,89 մետր, բարձրությունը՝ 1,67 մետր, իսկ անվային բազան կազմում է 2,86 մետր: Սա նշանակում է, որ iX3-ը մի փոքր երկար, բայց միևնույն ժամանակ ավելի նեղ և ցածր է, քան ստանդարտ X3-ը՝ նույն անվային բազայի պարագայում: Բացի այդ էլեկտրական մոդիֆիկացիան զգալիորեն ծանր է՝ այն կշռում է 2185 կգ, իսկ զանգվածի ավելցուկի մեծ մասը բաժին է ընկնում մարտկոցին: BMW iX3-ը սարքավորված է 80 կիլովատ-ժամ տարողությամբ քարշային մարտկոցով, որն ապահովում է մոտ 460 կիլոմետր ընթացքի պաշար WLTP ցիկլում: Այդ ցուցանիշով այն համեմատելի է Mercedes-Benz EQC, Jaguar i-Pace և երեկ ներկայացված Audi Q4 Sportback e-tron մոդելների հետ: Արագ լիցքավորման ռեժիմում համապատասխան հզորությամբ աղբյուրից iX3-ի լիցքի 80 տոկոսը կարելի է ստանալ մոտ կես ժամում:
BMW iX3-ը սարքավորված է հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրական շարժիչով, որը զարգացնում է 286 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Այն ապահովում է 0-ից 100 կմ/ժ թափառք 6,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կմ/ժ ցուցանիշով: Նոր էլեկտրական քրոսովերի համար նախատեսված են եռագոտի կլիմատ-կոնտրոլ համակարգը, լյուկով սարքավորված համայնապատկերային տանիքը, 19-դյույմանոց ստանդարտ անվասկավառակները (20-դյույմանոց՝ Impressive համալրման համար), Harman Kardon Surround Sound աուդիոհամակարգը, կաշեպատ սրահը և ավտոմատ կայանման համակարգը: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020