![]() Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ. Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Corolla մոդելի հիման վրա նախագծված նոր քրոսովերը, որը ստացել է Corolla Cross անվանումը: Սկզբնական շրջանում ավտոմեքենան կառաջարկվի Թայիլանդի շուկայում, որտեղ դրա գինը կլինի C-HR մոդելի մակարդակին, իսկ այնուհետ մոդելը կհանվի նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի շուկաներ:
Նոր քրոսովերի հիմքում ընկած է մոդուլային TNGA-C հենահարթակի պարզեցված տարբերակը՝ առջևի քարշակմամբ ավտոմեքենաների համար նախատեսված՝ հետևի կիսաանկախ կախոցով: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Corolla Cross-ի համար լիաքարշ մոդիֆիկացիա չի նախատեսվում: Արտաքին չափսերով Corolla Cross-ը մի փոքր գերազանցում է Toyota C-HR-ին: Նոր քրոսովերի երկարությունը 4460 միլիմետր է (+100 մմ C-HR-ի համեմատ), լայնությունը՝ 1825 մմ (+30 մմ CH-R-ի համեմատ), իսկ բարձրությունը՝ 1620 միլիմետր (+55 մմ): Այս ցուցանիշներով մոդելը տեղ կզբաղեցնի արդեն իսկ հիշատակված C-HR-ի և չափսերով ավելի մեծ Toyota RAV4-ի միջև: Corolla Cross-ի ճանապարհային լուսածերպը 161 միլիմետր է, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դրա ու C-HR-ի անվային բազան նույնն է՝ 2640 մմ: Նորույթը կսարքավորվի 9-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգով, երկգոտի կլիմատ-կոնտրոլով, օժանդակող էլեկտրոնային ծրագրերի հավաքածուով և կունենա տանիքի լյուկ: Ինչ վերաբերում է շարժիչների գամմային, ապա ներկայիս պահին Corolla Cross-ի համար առաջարկվում է 140 ձ.ուժ հզորությամբ 1,8-լիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչ, որը կհամակցվի վարիատորային փոխանցումատուփի հետ: Որպես այլընտրանք հնարավոր կլինի դիտարկել նույն շարժիչի հիման վրա ստեղծված հիբրիդային մոդիֆիկացիան: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020