![]() Aston Martin-ը թողարկել է լրտեսական DB5-ի առաջին օրինակը Երեքշաբթի, 7 հուլիսի, 2020 թ. Բրիտանական Aston Martin ընկերության՝ Heritage պատմական ստորաբաժանումը թողարկել է DB5 մոդելի առաջին կրկնօրինակը, որը շուկա է հանվել 2,75 միլիոն ֆունթ սթերլինգ արժեքով: Քսանհինգ մեքենայից բաղկացած DB5 Goldfinger Continuation սերիան նվիրված է առասապելական Ջեյմս Բոնդի լրտեսական մեքենային, որն առաջին անգամ ցուցադրվեց 1964 թվականին էկրաններին հայտնված «Գոլդֆինգեր» ֆիլմում:
Aston Martin DB5 Goldfinger կրկնօրինակը հավաքվել է ձեռքով Նյուփորթ-Փագնել քաղաքի գործարանում, որտեղ և ստեղծվել են օրիգինալ DB5 մոդելները: Ժամանակակից տարբերակի հիմքում ցածրածխածնային պողպատից պատրաստված շասսին է, որը արտադրվել է արխիվային գծագրերով: Թափքի պանելները ձևավորված են ալյումինից, իսկ կապոտի տակ տեղադրված է չորս լիտր ծավալով շարային վեցգլանանի մթնոլորտային շարժիչը: Հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանը՝ DB5-ի վրա կիրառվում է առանց ուժեղացուցիչի ղեկային կառավարման նշաձողային մեխանիզմ, իսկ արգելակումն ապահովում են պողպատյա սկավառակներով Girling արգելակները: 294 ձ.ուժ հզորություն զարգացնող շարժիչի վրա տեղադրված է երեք կարբյուրատոր, իսկ ավտոմեքենան ունի հետևի քարշակում: Քարշուժն անիվներին փոխանցվում է հինգաստիճան ZF մեխանիկական փոխանցոմատուփի և բարձր շփմամբ դիֆերենցիլաի միջոցով: Aston Martin DB5 Goldfinger-ի կախոցը առջևից ներկայացված է coil-over տեսակի կագնակներով և կայունացուցիչներով, իսկ հետևից՝ ռադիալ ձողերով և Ուատտի մեխանիզմով կամրջակով: Յուրաքանչյուր ավտոմեքենայի արտադրության համար ընկերության աշխատակիցները ծախսում են մոտ 4500 ժամ: Սակայն ավտոմեքենայի գլխավոր առանձնահատկությունը լրտեսային գաջեթներն են: Յուրաքանչյուր DB5 սարքավորված է ծխային թնդանոթով, պտտվող համարանշաններով, թափքի հետնամասի զրահապատ վահանով, գաբարիտային լուսարձակների հետևում թաքնված Browning գնդացիրների նմանակներով: Սրահում ուշադրություն են գրավում ռադարը, հեռախոսը և բազում այլ բացառիկ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են «հասարակ» լրտեսին առօրյա գործունեության ընթացքում: Հիշեցնենք, որ պատմական մոդելների վերականգնումով Aston Martin-ը սկսել է զբաղվել դեռևս 2017 թվականից: Continuation անվանումը ստացած ծրագրի շրջանակներում առաջինը ներկայացվեց DB4 GT մոդելը: Դրա օրինակներից մեկն արդեն հանվել է վաճառքի: Այն կառուցված է DB4 GT-ի մասնագրերին համաձայն և սարքավորված է ինժեներ Թադեուշ Մարեկի՝ դեռևս 1950-ականներին նախագծած օրիգինալ շարժիչով, որը նախատեսված էր մրցարշավային DB2 մոդելի և հետագայում թողարկված սերիական մեքենաների համար: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020