![]() Նոր սերնդի Citroen C4՝ հարուստ համալրումներ և էլեկտրական մոդիֆիկացիա Երկուշաբթի, 6 հուլիսի, 2020 թ. Ֆրանսիական Citroen ընկերությունը մանրամասներ է ներկայացրել կուպեատիպ C4 քրոսս-հեչբեքի մասին: Նորույթը հասանելի կլինի բենզինային, դիզելային, ինչպես նաև էլեկտրական՝ ё-C4, մոդիֆիկացիաներով: Դրանք բոլորը հասանելի կլինեն պատվիրելու համար արդեն ընթացիկ տարվա աշնանը: Նոր Citroen C4-ի երկարությունը 4360 միլիմետր է, լայնույթունը՝ 1800 մմ, բարձրությունը՝ 1525 մմ, իսկ անվային բազան 2670 մմ: Այս բոլոր ցուցանիշներով, ինչպես նաև բեռնախցիկի ծավալով, որն այժմ կազմում է 380 լիտր, նոր սերնդի մոդելը գերազանցում է իր նախորդին: Ինչպես և ընկերության մի շարք մոդելներ, օրինակ՝ С4 Cactus-ը և C5 Aircross-ը, նոր հեչբեքը ստացել է «առաջադեմ հիդրավլիկ բուֆերներով» կախոց, որը փոխարինել է «դասական» հիդրապնևմատիկ Hydractive կախոցը: Citroen-ում նշում են, որ այսպիսի կախոցով սարքավորված մեքենայով ճանապարհորդությունը նման է «ինքնաթիռ-գորգով» թռչելուն՝ պարգևելով ճանապարհի վրայով ճախրելու զգացողություն:
CMP/e-CMP մոդուլային հենահարթակի հիման վրա կառուցված քրոսս-հեչբեքը կառաջարկվի հինգ տարբեր բենզինային շարժիչներով (100-155 ձ.ուժ հզորությամբ), ինչպես նաև երկու դիզելային ագրեգատներով՝ 110ձ.ուժ և 130 ձ.ուժ հզորությամբ: Դրանց բոլորի համար հասանելի են վեցաստիճան մեխանիկական կամ 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերը: Էլեկտրական ё-C4 մոդիֆիկացիայի ուժային սարքը բաղկացած է 136 ձ.ուժ հզորությամբ (260 Նմ) էլեկտրական շարժիչից և 50 կՎտժ տարողությամբ լիթիում-իոնային քարշային մարտկոցից: Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը այն զարգացնում է 9,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 150 կմ/ժ ցուցանիշով: Ռեկուպերատիվ համակարգով սարքավորված այս հեչբեքը մեկ ամբողջական լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 350 կմ տարածություն: Հարյուր կՎտ հզորությամբ կայանից լիցքավորելու դեպքում, լիցքի 80 տոկոսը կարելի է ստանալ ընդամենը կես ժամում, իսկ 10 կմ ընթացքի պաշար կուտակելու համար անհրաժեշտ է մեկ րոպե:
Նորույթի սրահում ուշադրություն է գրավում պլանշետների համար նախատեսված և սարքավորումների վահանակի մեջ ներկառուցված հատուկ ամրանը: Բացի այդ առկա են 16 պահոցներ, գունավոր պրոյեկցիոն դիսփլեյ, 16 Գբ հիշողությամբ տեսագրանցող սարք, որը ներկառուցված է հետին տեսադաշտի հայելու ոտիկի մեջ, ինչպես նաև հատուկ կառուցվածքով նստատեղեր, որոնց առանձնահատկությունը կիրառված փրփրուրն է: Այն ապահովում է ավելի բարձր մակարդակի հարմարավետություն, մանավանդ՝ երկար ողևորությունների ժամանակ: Բացի վերը նշվածից, մոդելի սարքավորումների ցանկը ներառում է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, շրջադարձերի լուսավորման համակարգ, գծանշմանը հետևելու և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա, ինչպես նաև այլ մեքենաների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումները կանխող համակարգ: Նոր Citroen С4 և ë-C4 մոդելների համար նախատեսված է թափքի արտաքին ձևավորման 31 կոմբինացիա, ինչպես նաև սրահի լրամշակման վեց եղանակ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020