![]() Suzuki Across՝ ճապոնական սիմբիոզի նոր արդյունք Ուրբաթ, 3 հուլիսի, 2020 թ. Հանրահայտ Suzuki ընկերությունը հայտարարել է Across նոր կոմպակտ քրոսովերի թողարկման մասին: Սա վերջերս ներկայացված Toyota RAV4-ն է՝ թեթևակի ձևափոխաված արտաքինով: Հատկանշական է, որ Suzuki Across-ը կարտադրվի հենց Toyota-ի ճապոնական գործարաններից մեկում և նախատեսված կլինի եվրոպական շուկայի համար:
Suzuki Across-ի արտաքինում ամբողջովին օրիգինալ է միայն թափարգելը, որը աչքի է ընկնում ավելի մեծ օդակլանիչներով և ուրիշ կառուցվածք ունեցող պաշտպանիչ վերդիրներով: Մինչդեռ հետնամասը նույնն է, ինչ RAV4-ինը, իսկ թափքի առաջնամասի դիզայնը կրկնում է չինական շուկայի համար նախատեսված Toyota Wildlander-ի լուծումները: Տեխնիկական տեսանկյունից Suzuki Across-ը նույնական է Toyota RAV4 PHEV լիցքավորվող հիբրիդին: Ուժային ագրեգատը բաղկացած է 178 ձ.ուժ հզորությամբ (219 Նմ) 2,5-լիտրանոց մթնոլորտային շարժիչից, 182 ձ.ուժ հզորությամբ (270 Նմ) էլեկտրական շարժիչից և 18,1 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցից: Արդյունավետ հզորությունը 306 ձ.ուժ է, իսկ միայն էլեկտրական շարժիչով մեքենան ունակ է հաղթահարել մինչև 75 կմ WLTP ցիկլում: Տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը պահանջում է ուղիղ վեց վայրկյան: Լիաքարշ համակարգի աշխատանքը հիմնված է էլեկտրական տեխնոլոգիաների վրա, որոնք անհրաժեշտության դեպքում գործարկում են հետևի սռնիին տեղադրված 54 ձ.ուժ հզորությամբ (121 Նմ) շարժիչը: Suzuki ապրանքանշանի ներքո RAV4-ի թողարկումը հնարավոր է դարձել երկու ճապոնական ընկերությունների համագործակցության շնորհիվ: Դեռևս 2019 թվականին Toyota-ն և Suzuki-ն պայմանավորվել են մոդելները «կլոնավորելու» մասին և ձեռք են բերել միմյանց արժեթղթերը: Այս գործարքի արդյունքում Toyota-ն դուրս է եկել Հնդկաստանի և Աֆրիկայի շուկաներ՝ առաջարկելով Suzuki Vitara Brezza սուբկոմպակտ քրոսովերի, Ciaz բյուջետային սեդանի, Baleno հեչբեքի և Ertiga կոմպակտվենի կրկնօրինակները, իսկ որպես փոխհատուցում Suzuki-ն հնարավորություն է ստացել սեփական ապրանքանշանի ներքո Եվրոպայում վաճառել RAV4 և Corolla Touring մոդելները: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020