![]() Bentley-ն ներկայացրել է նոր սերնդի Bentayga ամենագնացը Չորեքշաբթի, 1 հուլիսի, 2020 թ. Հանրահայտ Bentley Bentayga քրոսովերը, որը թողարկվում է 2015 թվականից, ենթարկվել է պատմության մեջ ամենածավալուն ռեսթայլինգի: Ընկերության մասնագետները աշխատել են թե արտաքինի վրա, որն այժմ նման է վերջին սերնդի Continental GT և Flying Spur մոդելներին, ինչպես նաև զգալիորեն փոփոխել են սրահի կառուցվածքն ու թարմացրել սարքավորումների ցանկը: Ընկերությունում նշում են, որ Bentley Bentayga-ն ցուցադրում է մակնիշի դիզայնի նոր լեզուն: Ամբողջությամբ վերաիմաստավորված առաջնամասն ու թափքի հետնամասը չեն ազդել աերոդինամիկ դիմադրության գործակցի և վերամբարձ ուժի վրա, սակայն քրոսովերի արտաքինը դարձրել են ավելի ժամանակակից և դինամիկ: Նոր կերպարի կենտրոնական տարրը ռադիատորի «մատրիցային» ճաղավանդակն է: Այն դարձել է ավելի լայն և կապոտի հետ միանում է ավելի սահուն, քան նախկինում: Նոր օվալաձև լուսարձակները՝ բյուրեղյա հիմքով, տեղաշարժվել են դեպի վերև: Բացի այդ թափքի ներկապնակին ավելացվել է երկու նոր երանգ՝ կանաչ Viridian-ը, որը հիմնված է EXP 10 Speed 6 կոնցեպտի գույնի վրա, և բեժ Patina-ն: Նորացված Bentayga-ի օպտիկան մատրիցային է՝ մեկ բլոկին բաժին ընկնող 82 լուսադիոդային մոդուլներով և մոտակա լուսավորության երեք ռեժիմներով՝ քաղաքի, քաղաքից դուրս ճանապարհների և արագընթաց մայրուղիների համար: Լուսարձակները ադապտացվում են լուսավորության աստիճանին և կարող են մգեցնել որոշ հատվածներ՝ կանխելով հանդիապակաց ավտոմեքենաների վարորդների կուրացումը:
Հետնամասում նկատելի են Continental GT մոդելին նմանվող լապտերները, իսկ համարանիշի շրջանակը իջել է թափարգելի վրա: Ֆիրմային թևիկների կողքին հայտնվել է Bentley գրվածքը: Փոփոխվել է արտանետման խողովակների և սփոյլերի ձևը: Քրոսովերի հետևի անվամեջը մեծացել է 20 միլիմետրով: Բացի այդ առաջին անգամ քրոսովերի վրա տեղադրվել են 22 տաքացվող ջրամուղներով ապակեմաքրիչներ: Ռեսթայլինգային Bentley Bentayga-ի սրահը ամբողջությմաբ վերաիմաստավորվել է: Առավել նկատելի փոփոխությունների թվում են դռների նոր վահանակները, ղեկը, նստատեղերը, առջևի վահանակն ու վիրտուալ սարքավորումների վահանակի գրաֆիկական լուծումները: 10,9-դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգն այսուհետ հասանելի է դարձնում նաև Apple CarPlay և Android Auto ծրագրերը ու բացի այդ սարքավորված է USB-C միակցումներով և ազդանշանի ուժեղացուցիչով անլար լիցքավորման մոդուլով: Սարքավորումների ցանկը համալրված է նավիգացիայով, պրոյեկցիոն դիսփլեյով, հետևի ուղևորների համար նախատեսված ժամանցային համակարգով և 1870 վ հզորությամբ օպցիոնալ Naim աուդիոհամակարգով, որն ունի 20 բարձրախոս և ձայնային վեց պրոֆիլ: Սկզբնական փուլում ռեսթայլինգային Bentley Bentayga-ն կառաջարկվի 4 լիտր ծավալով V8 բիտուրբո շարժիչով, որը զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 770 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Այս մոդիֆիկացիայի քրոսովերը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,5 վայրկյանում և կարող է արագանալ մինչև 290 կմ/ժ: Ավելի ուշ մոդելային շարքում կհայտնվեն հիբրիդային տարբերակն ու «լիցքավորված» Speed մոդիֆիկացիան՝ 6,0-լիտրանոց W12 շարժիչով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020