![]() Նորացված Audi Q5՝ փափուկ հիբրիդային մոդիֆիկացիայով Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ. Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q5 քրոսովերի պլանային ռեսթայլինգը: Այն որոշակի փոփոխվել է արտաքինից, ինչպես նաև հարստացրել է սարքավորումների ցանկը: Եվրոպայում մոդելի վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա աշնանը:
Ռեսթայլինգային Audi Q5-ն իր նախորդից կարելի է տարբերակել ռադիատորի ութանկյուն Singleframe ճաղավանդակով, որը մի փոքր ներս է ընկած, ինչի հաշվին տեսողաբար ավելի լայն է թվում: Փոխվել է կողային օդակլանիչների տեսքը, որոնք այժմ ավելի բարձր են և զարդարված են սեղանաձև ներդիրներով: Նորություններից հիշատակման են արժանի նաև հետևի լապտերները, դրանց միացնող դեկորատիվ գիծը, ինչպես նաև հորիզոնական «լողակով» դիֆուզորը: Նոր դիզայներական լուծում են ստացել նաև ավտոմեքենայի շեմքերը, ինչի շնորհիվ, կողքից նայելով, կարելի է մտածել, որ մեքենան ավելի բարձր է, քան նախկինում: Նոր Q5-ի արդեն իսկ հիշատակված հետևի լապտերների օպցիոնալ բլոկերը իրականացված են հաջորդ սերնդի OLED տեխնոլոգիայով, իսկ դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է 18 սեգմենտից՝ բաժանված երեք մոդուլների: Ընդհանուր առմամբ հասանելի է «լուսային ստորագրության» երեք տարբերակ, որոնցից մեկը ընտրվում է ավտոմեքենան պատվիրելու պահին, ևս մեկը առաջարկվում է Dynamic ռեժիմում: Ընդ որում, լուսարձակների պատկերը կարելի է փոխել անմիջապես ընթացքի ժամանակ: Օրինակ, երբ հետևից եկող մեքենան մոտենում է ավելին, քան երկու մետրն է, էլեկտրոնային համակարգը ավտոմատ միացնում է բոլոր սեգմենտները:
Ռեսթայլինգային քրոսովերի սրահում հայտնվել է նոր Modular Infotainment Platform (MIB 3) մուլտիմեդիա համակարգը՝ 10,1-դյույմանոց կենտրոնական դիսփլեյով, որը կարելի է համակցել սարքավորումների վահանակի՝ թե ավանդական, թե 12,3-դյույմանոց վիրտուալ տարբերակի հետ: Նոր համակարգի հաշվիչ հզորությունը նախկինին գերազանցում է տասը անգամ: Տեղեկատվական ժամանցային համալիրը թույլ է տալիս օգտվել Amazon Alexa ձայնային օգնականից և Car-to-X ծառայություններից, ինչը ենթադրում է, որ վարորդը հնարավորություն է ստանում ներբեռնել լուսացույցների աշխատանքի և հասանելի կայանտեղիների մասին տեղեկությունները անմիջապես մեքենայի բորտհամակարգչի մեջ:
Վաճառքների սկզբնական շրջանում նոր քրոսովերը հասանելի կլինի միայն Q5 40 TDI (204 ձ.ուժ և 400 Նմ մոմենտ) մոդիֆիկացիայով, որը սարքավորվում է երկլիտրանոց քառագլան դիզելային շարժիչով և 12-վոլտանոց ստարտեր-գենրատորով: Ագրեգատը համակցվում է յոթաստիճան S tronic ռոբոտացված փոխանցումատուփի և quattro ultra լիաքարշ համակարգով: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերը զարգացնում է 7,6 վայրկյանում, իսկ կոմբինացված ցիկլում ծախսում է 5,4 լիտր վառելիք: Բացի սովորական համալրումներից Audi Q5-ի առաջին գնորդները հնարովորություն կունենան ձեռք երել edition one հատուկ մոդիֆիկացիան: Այն առանձնանում է դեկորի սև տարրերով, արգելակային կարմիր ենթակիրներով, 19-դյույմանոց անվասկավառակներով և սպորտային նստատեղերով: Որպես ընտրություն հասանելի կլինի թափքի չորս երանգ՝ կանաչ, կապույտ, սև և սպիտակ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020