Ներկայացվել է էլեկտրական Lordstown Endurance պիքապը

Ներկայացվել է էլեկտրական Lordstown Endurance պիքապը

Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.

Ամերիկյան Lordstown Motors ստարտափը ցուցադրել է էլեկտրական Endurance պիքապի նախասերիական տարբերակը, որի նորմուտը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով: Մոդելը սարքավորված է չորս էլեկտրական շարժիչներով և նախատեսված է հիմնականում կոմերցիոն հաճախորդների համար: Հայտարարված արժեքը 52 500 դոլար է, ինչը համեմատելի է սեգմենտի բացարձակ առաջատար Ford F-150 մոդելի Lariat 4WD մոդիֆիկացիայի գնի հետ:

Lordstown Endurance պիքապը, որը ադapտացված է հատուկ տեխնիկայի և կոմերցիոն մեքենաների շահագործմամբ զբաղվող ընկերությունների կարիքների համար, ցուցադրվել է առանց մեծ ճոխության և մանրամասների: Չորս էլեկտրական շարժիչ-անիվները միասին զարգացնում են 608 ձ.ուժ հզորություն, իսկ ընթացքի պաշարը ավելի մեծ է, քան հայտարարվում էր մինչ այս՝ մինչև 402 կիլոմետր մեկ լիցքավորումով: Ընթացային մարտկոցը փոփոխական հոսանքի աղբյուրից մինչև 95 տոկոսով լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի մոտ 10 ժամ, իսկ հաստատուն հոսնքի աղբյուրից՝ 30-ից 90 րոպե:

Տեղից 97 կմ/ժ (60 մղոն/ժ) արագությունը Endurance-ը ունակ է զարգացնել 5,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 128 կմ/ժ ցուցանիշով: Lordstown Endurance-ի առանձնահատկություններից են 120 վոլտ լարմամբ վարդակը և էներգիայի կլանման հանգույցը, որոնք թույլ են տալիս օգտագործել ավտոմեքենան որպես էլեկտրական հոսանքի աղբյուր: Նշվում է, որ հինգ տարվա կտրվածքով այս մոդելը կարող է ապահովել մինչև 19 000 դոլարի խնայողություն, միևնույն ժամանակ լինելով ներքին այրման շարժիչով մեքենաներից ավելի հուսալի, քանի որ Endurance-ի շասսիի կառուցվածքում առկա է ընդամենը չորս շարժվող տարր:

Լուսանկարներ