![]() Ներկայացվել է էլեկտրական Lordstown Endurance պիքապը Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ. Ամերիկյան Lordstown Motors ստարտափը ցուցադրել է էլեկտրական Endurance պիքապի նախասերիական տարբերակը, որի նորմուտը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով: Մոդելը սարքավորված է չորս էլեկտրական շարժիչներով և նախատեսված է հիմնականում կոմերցիոն հաճախորդների համար: Հայտարարված արժեքը 52 500 դոլար է, ինչը համեմատելի է սեգմենտի բացարձակ առաջատար Ford F-150 մոդելի Lariat 4WD մոդիֆիկացիայի գնի հետ:
Lordstown Endurance պիքապը, որը ադapտացված է հատուկ տեխնիկայի և կոմերցիոն մեքենաների շահագործմամբ զբաղվող ընկերությունների կարիքների համար, ցուցադրվել է առանց մեծ ճոխության և մանրամասների: Չորս էլեկտրական շարժիչ-անիվները միասին զարգացնում են 608 ձ.ուժ հզորություն, իսկ ընթացքի պաշարը ավելի մեծ է, քան հայտարարվում էր մինչ այս՝ մինչև 402 կիլոմետր մեկ լիցքավորումով: Ընթացային մարտկոցը փոփոխական հոսանքի աղբյուրից մինչև 95 տոկոսով լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի մոտ 10 ժամ, իսկ հաստատուն հոսնքի աղբյուրից՝ 30-ից 90 րոպե: Տեղից 97 կմ/ժ (60 մղոն/ժ) արագությունը Endurance-ը ունակ է զարգացնել 5,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 128 կմ/ժ ցուցանիշով: Lordstown Endurance-ի առանձնահատկություններից են 120 վոլտ լարմամբ վարդակը և էներգիայի կլանման հանգույցը, որոնք թույլ են տալիս օգտագործել ավտոմեքենան որպես էլեկտրական հոսանքի աղբյուր: Նշվում է, որ հինգ տարվա կտրվածքով այս մոդելը կարող է ապահովել մինչև 19 000 դոլարի խնայողություն, միևնույն ժամանակ լինելով ներքին այրման շարժիչով մեքենաներից ավելի հուսալի, քանի որ Endurance-ի շասսիի կառուցվածքում առկա է ընդամենը չորս շարժվող տարր: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020