![]() Ներկայացվել է նոր սերնդի Ford F-150-ը Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ. ԱՄՆ-ում իր նորամուտն է նշել պաշտամունքային Ford F-150 պիքապի նոր սերունդը: Այս դասի ամենաճանաչված մոդելը դարձել է էլ ավելի հզոր, ստացել է նոր արտաքին և պահպանել է պողպատյա շրջանակը: Գնորդները հնարավորություն կունենան ընտրելու ռադիատորի ճաղավանդակի 11 տարբերակներից, խցիկի երեք տեսակներից և ուժային վեց ագրեգատներից որևէ մեկը: Նոր F-150-ի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի երրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը կկազմակերպիվի Միչիգանի և Քանզաս-Սիթիի գործարաններում: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ F-150-ը իր դասի առաջատարն է հյուսիսամերիկյան շուկայում: Հերթական՝ 14-րդ սերունդը հիմնականում կարելի է տարբերել ձևավորման տարրերով: Ford-ը սկզբունքորեն չի վերանայել ավտոմեքենայի էքստերիերի և կառուցվածքի սկզբունքները: F-150-ի թափքի պանելները շարունակում են արտադրվել ալյումինի լայն կիրառմամբ, իսկ մոդելը հիմնված է պողպատյա շրջանակի վրա: Բացի վերը նշված անհատական տարաբերկներից՝ հաճախորդներին հասանելի կլինեն նաև 17-22 դյույմ տրամագծով անվասկավառակներ: Սրահում հայտնվել է SYNC 4 մուլտիմեդիա համակարգը՝ 12-դյույմանոց էկրանով, որը հասանելի կլինի բարձր համալրմամբ ավտոմեքենաների համար, ինչպես և սարքավորումների՝ նույն չափսի վիրտուալ վահանակը և լուսադիոդային լուսարձակները: Ավելի ցածր համալրումների համար առաջարկվում է 8-դյույմանոց ստանադարտ դիսփլեյը: Որպես օպցիա կարելի է պատվիրել մինչև 180 աստիճանով բացվող նստատեղեր, ծալվող սեղանիկ և Pro Power Onboard համակարգ, որը կօգնի լիցքավորել էլեկտրական սարքերը անմիջապես ավտմեքենայի էլեկտրական ցանցից: Կախված մոդիֆիկացիայից, այս գեներատորը ապահովում է 2,0-7,2 կՎտ հզորություն:
Բենզինային շարժիչների շարքը բաղկացած է V6 3.3 և V8 5.0 մթնոլորտային ագրեգատներից, ինչպես նաև 2,7 և 3,5 լիտր ծավալով վեցգլանանի տուրբոշարժիչներից: Դիզելային ագրեգատը մեկն է՝ երեք լիտր ծավալով վեց գլանանի շարժիչ: Հետևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով առաջարկվող այս պիքապի դինամիկ բնութագրերը դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն Ford-ը հայտարարում է, որ նոր F-150-ը ավելի հզոր է ոչ միայն իր նախորդից, այլև այս դասի ցանկացած այլ պիքապից: Բոլոր շարժիչների համար առաջարկվում է SelectShift 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: Ford F-150-ը ստացել է նաև չափավոր հիբրիդային համակարգ, որի հիմքում ընկած է 3,5 լիտր ծավալով V6 բենզինային տուրբոշարժիչը: Այս մոդելի համար նախատեսված է նաև էլեկտրական լրացուցիչ սարք և 1,5 կՎտժ լիթիում-իոնային մարտկոց: Ըստ արտադրողի, հիբրիդային F-150-ի ընդհանուր ընթացքի պաշարը կարող է հասնել մինչև 1100 կիլոմետրի: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020