Ճապոնական Toyota ընկերությունը ներկակյացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված Hilux պիքապի նորացված տարբերակը: Այն ստացել է ավելի ժամանակակից արտաքին, համալրվել է նոր սարքավորումներով և ընդլայնել հասանելի շարժիչների շարքը:
Ֆեյսլիֆթինգի ենթարկված Toyota Hilux-ի հիմնական առանձնահատկությունը զգալիորեն մեցացված ռադիատորի ճաղավանդակն է, որը հատուկ շրջանակով լրացուցիչ ընդգծվում է Invincible մոդիֆիկացիայի դեպքում, ինչպես նաև առջևի և հետևի նոր լուսարձակները: Որպես ընտրություն առաջարկվում են թափքի գույնի մի քանի նոր երանգներ՝ կարմիր Emotional Red II-ը, կապույտ Dark Blue-ն և բրոնզագույն մետալիկ Oxide Bronze-ը: Հասանելի են նաև սև երանգով 18-դյույմանոց անվասկավառակները: Սրահի նորություններից հիշատակման են արժանի սարքավորումների նոր վահանակը և 8-դյույմանոց դիսփլեյով կատարելագործված մեդիահամակարգը:
Պիքապի համար լրացուցիչ կարելի է պատվիրել շարժիչը կոճակով գործարկման համակարգ, նավիգացիոն համակարգ, կայանման՝ առջևի և հետևի ցուցիչներ, 800 վատտ հզորությամբ JBL Premium Sound System աուդիոհամակարգ՝ 8-ալիքանի ուժեղացուցիչով, ինը բարձախոսով և CLARi-Fi տեխնոլոգիայով, որը բարելավում է սեղմված աուդիոֆալերի հնչողության որակը: Աքսեսուարների լայն տեսականին ենթադրում է բեռնավորման հարթակի՝ էլեկտրակառավարվող տանիքի տեղադրում, ինչպես նաև անվտանգության աղեղների, քունգի և 12 վոլտ լարմամբ վարդակի ավելացման հնարավորություն:
Տեխնիկական տեսանկյունից փոփոխությունները շատ չեն: Մեկուկես և կրկնակի խցիկով մեքենաների համար այսուհետ հասանելի կլինի 2,8լիտրանոց դիզելային շարժիչը, որը զարգացնում է 204 ձ.ուժ հզորություն ւ 500 Նմ ոլորող մոմենտ և որը կարող է համակցվել վեցաստիճան ավտոմատ կամ մեխանիկական փոխանցումատուփերից որևէ մեկի հետ: Այս շարժիչով սարքավորված Hilux-ները 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում են ուղիղ 10 վայրկյանում, ինչը 2,8 վայրկյանով ավելի արագ է, քան 2,4-լիտրանոց շարժիչով մեքենաների ցուցանիշը: Վառելիքի միջին ծախսը կազմում է 7,8 լիտր յուրաքանչյուր 100 կիլոմետրի հաշվարկով:
Hilux-ը ստացել է նաև նոր մեղմիչներ և վերակարգավորցած ղեկայան համակարգ: Պարապ ընթացքի ժամանակ պտույտների թիվը 850-ից իջեցվել է 680-ի, բարելավվել է գազի ոտնակի աշխատանքը, նորացվել է կայունացման համակարգը: Հետևի քարշակմամբ մոդիֆիկացինաները ստացել են դիֆերենցիալի բլոկավորումը իմիտացնող ֆունկցիա: Իսկ ավտոմատ փոխանցումատուփով բոլոր լիաքարշ տարբերակների քարշակման կարողությունը հասցվել է 3500 կիլոգրամի: Նորացված Toyota Hilux-ի բեռնատարողությունը մեկ տոննա է: Լուսանկարներ |