![]() Subaru-ն ներկայացրել է Crosstrek քրոսովերի նոր տարբերակը Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ. Subaru Crosstrek քրոսովերը ենթարկվել է պլանային թարմացման և ստացել է նոր ուժային ագրեգատ, որը հասանելի կլինի Limited և առաջին անգամ ներկայացված Sport մոդիֆիկացիաների համար: Ռեսթայլինգային Crosstrek-ի վաճառքները Հյուսիսային Ամերիկայում կսկվեն արդեն ընթացիկ տարվա ամռանը:
ԱՄՆ-ում Subaru Crosstrek-ը որպես ստանդարտ առաջարկվում է լիաքարշ տարբերակով, քարշուժի վեկտորի վերահսկման ակտիվ համակարգով և հասանելի երեք ուժային ագրեգատներից մեկով: Բազային է համարվում 154 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչը, որին հաջորդում է 150 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ագրեգատը: Առաջին անգամ մոդելի համար հասանելի կլինի նաև մինչ այդ Subaru Forester մոդելի համար առաջարկվող 2,5-լիտրանոց օպոզիտային շարժիչը, որը զարգացնում է 185 ձ.ուժ հզորություն և 239 նմ ոլորող մոմենտ: Դրանով կսարքավորվեն ամենաբարձր համալրմամբ Limited և Sport մոդիֆիկացիաները: Քրոսովերի բազային տարբերակն ու Crosstrek Premium մոդիֆիկացիան կստանան վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփ կամ վարիատոր: Limited և Sport համալրումներին բաժին կընկնի անաստիճան Lineartronic փոխանցումատուփը, որը ձեռքի ռեժիմում իմիտացնում է ութ ֆիքսված փոխանցումներ: Արտաքինից ռեսթայլինգային Crosstrek-ը առանձնանում է նոր թափարգելներով, հակամառախուղային լուսարձակների և ռադիատորի ճաղավանդակի նոր շրջանակով: Sport մոդիֆիկացիան կարող է սարքավորվել 17-դյույմանոց մոխրագույն սկավառակներով, թափքի հատուկ ձևավորմամբ, նստատեղերի StarTex սինթետիկ գործվածքով և դեղին դարձակարերով լրամշակված նստատեղերով, ինչպես նաև կաշի և կարբոն հիշեցնող ներդիրներով: Բացի այդ Subaru Crosstrek-ի «սպորտային» տարբերակները սարքավորվում են գունավոր դիսփլեյով բորտհամակարգչով, ինչպես նաև ընթացային ռեժիմների X-Mode փոխարկչով, որն առաջարկում է «Ձյուն/Խճաքար» և «Խորը ձյուն/Ցեխ» ռեժիմները: Բոլոր Crosstrek-երի ստանդրատ համալրումը ներառում է անվտանգության վեց բարձիկ, կլիմատ-կոնտրոլ և Subaru Starlink մուլտիմեդիա համակարգ՝ 6,5 կամ 8-դյույմանոց էկրանով, որը հասանելի է դարձնում Apple CarPlay և Android Auto ինտերֆեյսերը: Վարիատորային փոխանցումատուփով քրոսովերները սարքավորվում են նաև անվտանգության EyeSight համալիրով: Այն ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ՝ շարժման շարքի պահպանման ֆունկցիայով, վթարային արգելակման համակարգ, վերադասավորմանն օժանդակող ֆունկցիա և այլն: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020