![]() BMW X2-ը դարձել է լիցքավորվող հիբրիդ Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ. BMW X2 կոմպակտ քրոսովերի մոդելային շարքը հարստացել է էլեկտրական ցանցից լիցքավորվող մոդիֆիկացիայով: Ըստ արտադրողի հիբրիդային X2 xDrive25e մոդելը ծախսում է 1,7 լիտր վառելիք յուրաքանչյուր 100 կմ վազքի համար: Դրա վաճառքները կսկսվեն Եվրոպայում արդեն ընթացիկ ամռանը: Մեքենայի բազային համալրման արժեքը կկազմի 47 250 եվրո:
Հիբրիդային BMW X2 xDrive25e մոդելի ուժային ագրեգատը արդեն իսկ օգտագործվում է X1 xDrive25e մոդիֆիկացիայի համար: Այն բաղկացած է առջևի անիվներին միցված 125 ձ.ուժ հզորությամբ եռագլան 1,5-լիտրանոց տուրբոշարժիչից և հետևի սռնին աշխատացնող էլեկտրական շարժիչից, որը ապահովում է ևս 95 ձ.ուժ (70 կՎտ) հզորություն և 220 Նմ ոլորող մոմենտ: Միայն էլեկտրական քարշակմամբ մեքենան կարող է հաղթահարել մինչև 53 կմ WLTP ցիկլում, իսկ 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 6,8 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը 195 կմ/ժ է, իսկ միայն էլեկտրական ռեժիմում կարելի է զարգացնել մինչև 135 կմ/ժ արագություն: Սովորական X2-ից հիբրիդային քրոսովերը առանձնանում է առաջնամասի ձևավորմամբ, և հակամառախուղային լուսարձակների բացակայությամբ: Առջևի լուսադիոդային օպտիկան, ինչպես նաև 17-դյույմանոց անվասկավառակները, երկգոտի կլիմատ-կոնտրոլը և սարքավորումների վահանակի յուրահատուկ ձևավորումը հանդիսանում են ստանդարտ լուծում: Օպցիոնալ կարելի է պատվիրել բոլոր այն սարքավորումներն ու ծրագրերը, որոնք հասանելի են ոչ հիբրիդային մոդիֆիկացիաների համար: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020