![]() ABT Sportsline-ը հզորացրել է նոր Audi S8 սեդանը Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ. Հանրահայտ ABT Sportsline աթելիեն հզորացրել է չորրորդ սերնդի Audi S8 սուպերսեդանը: Գերմանացի մասնագետների միջամտությունից հետո մեքենայի հզորությունը հասցվել է 700 ձիաուժի, իսկ 2,2 տոննա զանգվածով հինգմետրանոց հսկան իր արագացման ցուցանիշով գերազանցում է նույնիսկ նոր Porsche 911 Carrera 4S մոդելին:
Սերիական Audi S8 (D5 թափք) մոդելը սարքավորվում է չորսլիտրանոց բիտուրբոշարժիչով, որը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 800 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչի կառավարման նոր էլեկտրոնային բլոկի շնորհիվ ABT Sportsline-ին հաջողվել է հասցնել այդ ցուցանիշը մինչև 700 ձ.ուժ և 880 Նմ: Այս չիփ-թյունինգից հետո տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը մոդելից պահանջում է 0,4 վայրկյան ավելի քիչ, քան նախկինում, և այժմ կազմում է 3,4 վայրկյան: Դա ավելի արագ է, քան BMW M760Li G12-ը և W222 թափքով նորացված Mercedes-AMG S 63-ը: Բացի շարժիչի ուժեղացումից, ABT Sportsline-ը առաջարկում է փոխարինել սերիական անվասկավառակները հատուկ նախագծված 20- կամ 21-դյույմանոց ABT GR կամ ABT FR անվասկավառակներով: Ներկայացված լուսանկարներում Audi S8-ը պատկերված է 21-դյույմանոց 5-շյուղանի ալմաստե փոշեծածկույթով երկգույն ABT FR անիվներով: Առանձին առաջարկվում է նաև հետևի սփոյլերը: Թյունինգային աշխատանքների արժեքը 10990 եվրո է, իսկ առավելագույն արագության սահմանափակումը վերացնելու համար գնորդը ստիպված կլինի վճարել ևս 690 եվրո: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020