![]() Նոր՝ ավելի արագ Cupra Ateca Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ. Seat Ateca քրոսովերից հետո թարմացվել է նաև դրա «լիցքավորված» տարբերակը, որը վաճառվում է Cupra ապրանքանշանի ներքո: Մոդելը ոչ միայն ստացել է նոր արտաքին տեսք, այլև դարձել է ավելի արագ: Նորացված Cupra Ateca-ն եվրոպական դիլերներին կհասնի մինչև ընթացիկ ամառվա վերջ:
Seat Ateca-ն ստացել է նոր թափարգելներ, ռադիատորի՝ նորովի ձևավորված ճաղավանդակ, արդեն իսկ բազային համալրմամբ առաջարակվող առջևի և հետևի լուսադիոդային լուսարձակներ: Սրահում ուշադրություն է գրավում 9,2-դույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համակարգը, որն այժմ ունակ է աշխատել Apple CarPlay և Android Auto ծրագրերով: Ղեկի ձախ կողմում տեղադրվել է կոճակ, որի օգնությամբ կարելի է ընտրել առաջարկվող ընթացային ռեժիմներից որևէ մեկը՝ Normal, Sport, Individual, Offroad, Snow և էքստրեմալ Cupra: Շարժիչի գործարկման կոճակը նույնպես տեղափոխվել է ղեկի վրա, իսկ դրա տեղը կենտրոնական բարձակի վրա զբաեցրել է կայունացման համակարգի անջատման կոճակը:
Ինչպես և նախկինում, «լիցքավորված» քրոսովերը սարքավորվում է երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչով, որը զարգացնում է 300 ձ.ուժ և 400 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչը համակցվում է յոթաստիճան «ռոբոտացված» DSG փոխանցումատուփի և լիաքարշ 4Drive համակարգի հետ: Կարգավորումների օպտիմալացման շնորհիվ, մեքենան դարձել է ավելի դինամիկ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը այն զարգացնում է 4,9 վայրկյանում, նախկին 5,3 վայրկյանի փոխարեն: Առավելագույն արագությունը սահմանափակված է 247 կմ/ժ ցուցանիշով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020