![]() Ներկայացվել է էլեկտրական Jaguar I-Pace-ի նոր տարբերակը Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ. 2021 թ. մոդելային տարվա էլեկտրական Jaguar I-Pace քրոսովերը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Դրանց թվում են ընկերության նորագույն Pivi Pro մուլտիմեդիա համակարգը և ավելի հզոր լիցքավորման սարքը: Բացի այդ ընդլայնվել են թափքի գույների ներկապնակը և դեկորատիվ տարրերի հասանելի հավաքածուն:
Նորացված Jaguar I-Pace-ի գլխավոր առանձնահատկությունը 11 կՎտ հզորությամբ բորտային լիցքավորման սարքավորումն է, որը փոխարինել է 7-կիլովատանոց միաֆազ սարքին: Այժմ, փոփոխական հոսանքի պատի տերմինալից լիցքավորելու դեպքում, մեկ ժամվա ընթացքում կարելի է ստանալ 53 կմ վազքի պաշար, իսկ ամբողջությամբ դատարկ մարտկոցը լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 8,5 ժամ: I-Pace-ի նոր «ձեռքբերումներից» է տեղեկատվական-ժամանցային Pivi Pro համակարգը, որն առաջին անգամ ներկայացվել էր նոր Land Rover Defender-ի վրա: Այն բաղկացած է 12,3 դյույմ անկյունագծով սարքավորումների վահանակից և կենտրոնական բարձակի վրա տեղակայված երկու դիսփլեյներից, որոնցից վերևինը ունի 10 դյույմ անկյունագիծ, իսկ ներքևինը՝ հինգ: Երկու էկրանն էլ սենսորային են, իսկ կլիմատ-կոնտրոլի շրջադարձային փոխարկիչը օժտված է շոշափական արձագանքի ֆունկցիայով:
Pivi Pro համակարգի մեջ ներկառուցված նավիգացիան աշխատում է ինքնուսուցանվող ալգորիթմների հիման վրա, և կարող է, օրինակ, արդեն իսկ սահմանված երթուղուն ավելացնել հասանելի լիցքավորման կայանների տվյալները: Համակարգը կարող է թարմացվել հեռավար եղանակով: Բացառիկ Smartphone Pack փաթեթը, որը ներառում է Apple CarPlay, Android Auto և Baidu CarLife օպերացիոն միջավայրերը, առաջարկվում է որպես ստանդարտ համալրում, իսկ սմարթֆոնների անլար լիցքավորումը՝ կապի ազդանշանի ուժեղացման ֆունկցիայով, օպցիա է:
Բացի վերը նշված առանձնահատկություններից, նորացված I-Pace-ը ստացել է շրջանածիր տեսադաշտի կատարելագործված համակարգ, 16 բարձրախոսով և սաբվուֆերով Meridian աուդիոհամակարգ, ինչպես նաև օդի իոնացման համակարգով և մանր մասնիկների РМ2.5 զտիչով «զինված» կլիմատիկ սարքավորում: Քրոսովերի արտաքինը կարելի է փոփոխել անհատականացման՝ հասանելի փաթեթների շոնրհիվ, որոնց թվում են քրոմային Bright Pack և սնդուսափայլ սև Black Pack փաթեթները: Հաճախորդներին հասանելի կլինեն նաև 19-դյույմանոց անվասկավառակները և թափքի մի քանի նոր երանգ՝ Caldera Red, Portofino Blue և Eiger Grey: Jaguar I-Pace-ի ուժային ագրեգատն ինքին չի փոխվել: Երկու էլեկտրական շարժիչները միասին զարգացնում է 400 ձ.ուժ հզորոթյուն և 696 Նմ ոլորող մոմենտ: 90 կիլովատ-ժամ տարողությամբ մարտկոցը թույլ է տալիս մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 470 կմ (WLTP ցիկլ): Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերը զարգացնում է 4,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 200 կմ/ժ ցուցանիշով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020