![]() Lamborghini-ն կթողարկի Urus քրոսովերի հատուկ մոդիֆիկացիա Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ. Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Urus քրոսովերի «դիզայներական» տարբերակը՝ Pearl Capsule անվանմամբ: Սովորական մոդելներից այն տարբերվում է ինտեիերի և էքստերիերի երկգույն ձևավորմամբ, որտեղ գերակշռում են դեղինը, նարնջագույնն ու կանաչը: Առանձնահատուկ կլինեն նաև սրահի ձևավորումն ու անվասկավառակները: Հատուկ ոճի մշակմամբ զբաղվել է Lamborghini Centro Stile ստորաբաժանումը: Lamborghini Urus Pearl Capsule ամենագնացը կարող է պատվիրվել երեք ֆիրմային գույներից մեկով՝ դեղին Giallo Inti, նարնջագույն Arancio Borealis կամ կանաչ Verde Mantis: Հատուկ սերիային բնորոշ գծերից են թափարգելների ստորին սև հատվածները, մուգ շեմքերն ու սև տանիքը: Բացի այդ մոդելը ստացել է օրիգինալ դիզայնով 23-դյույմանոց գրաֆիտային անվասկավառակներ՝ թափքի գույնի եզրակավորմամբ: Արգելակային ենթակիրները ևս իրականացված են գերիշխող երանգին համապատասխան:
Նշված գույների «խրախճանքը» շարունակվում է նաև սրահում: Թափքին համահունչ են ձևավորված նստատեղերի կողեզրերը, կենտրոնական բարձակը, դռների բռնակները, ինչպես նաև ղեկի, դռների վահանակների և գորգերի դարձակարերը ու եզրակավորումը: Նստատեղերը պաստառապատված են ալկանտարայով, իսկ առջևի վահանակի տարրերը դեկորացված են կարբոնով և սև ալյումինով: Նշենք, որ 2021 մոդելային տարվա համար կատարելագործությունների փաթեթ է նախատեսված բոլոր նոր Lamborghini Urus-ների համար: Այն ներառում է նոր դիզայնով բանալի, 17 բարձրախոսով սարքավորված 730 վատտ հզորությամբ Sensonum աուդիոհամակարգ, իսկ ավտոմատ կայանման համակարգը օգտակար կլինի ոչ միայն զուգահեռ, այլև՝ ուղղահայաց կայանման ժամանակ: Տեխնիկական փոփոխություններ չեն սպասվում: Լիաքարշ Lamborghini քրոսովերը կպահպանի 4 լիտր ծավալով բիտուրբո շարժիչը, որը զարգացնում է 650 ձ.ուժ հզորություն և 850 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020