![]() Ներկայացվել է երկրորդ սերնդի Opel Mokka-ն Հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ. Գերմանական Opel ընկերությունը մանրամասներ է ներկայացրել Mokka քրոսովերի նոր սերնդի մասին: Մոդելը դարձել է ավելի կոմպակտ, ավելի արտահայտիչ և ստացել է մինիմալիստական ինտերիեր: Այն շուկա կհանվի երեք տեսակի շարժիչով՝ բենզինային, դիզելային և էլեկտրական: Քրոսովերի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2021 թվականի առաջին եռամսյակում: Opel Mokka-ի էքստերիերի առանձնահատկություններից է թափքի անսովոր կոմբինացված երանգավորումը: Այլ գույնով են ներկված ոչ միայն թափքի կանգնակները և տանիքը, այլև կապոտն ու ռադիատորի ճաղավանդակը: Լրացուցիչ ոճավորում են հաղորդում նաև բազմաթիվ պլաստիկ տարրերը և օպցիոնալ թեթևաձույլ 18-դյույմանոց անվասկավառակները: Երկրորդ սերնդի Opel Mokka-ն առաջինն է մակնիշի սերիական մոդելներից, որի վրա կիրառվել է Opel Vizor դիզայներական լուծումը: Դրա առանձնահատկությունը ընդհանուր քրոմապատ շրջանակով միավորված լուսարձակներն ու ռադիատորի ճաղավանդակն են:
Նոր Opel Mokka-ն ավելի կոմպակտ է, քան իր նախորդը: Թափքի երկարությունը ներկայումս կազմում է 4150 մմ (-125 մմ), չնայած այն հանգամանքին, որ մոդելը միևույն ժամանակ լայնացել է 10 միլիմետրով: Անվային բազան ևս կարճացել է սիմվոլիկ երկու միլիմետրով, այնպես որ բեռնախցիկի տարողունակությունը գրեթե չի փոխվել՝ 350 լիտր (-6լ): Նոր Opel Mokka-ի բազային համալրումը ներառում է առջևի և հետևի լուսադիոդային լուսարձակներ (մատրիցայինները առաջարկվում են որպես օպցիա), ինչպես նաև երթևեկության շարքի պահպանման համակարգ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ և ճանապարհային նշանների ճանաչման ֆունկցիա: Բարձր համալրումներում հասանելի կլինի և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը: Հեղափոխական փոփոխություններ են կատարվել ինտերիերում: Նոր Mokka-ն նախագծվել է «թվային դետոքսի» գաղափարախոսության սկզբունքներով: Առջևի՝ Opel Pure Panel վահանակը վարորդին կտրամադրի միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկությունները, իսկ կառավարման օրգանները կլինեն առավելագույնս ինտուիտիվ: Բոլոր տվյալները կարտացոլվեն սարքավորումների վիրտուալ վահանակի 12-դյույմանոց էկրանի վրա, որը կցված է մուլտիմեդիա համակարգի 7 կամ 10 դյույմ անկյունագծով հպումային էկրանին:
Կառավարման ֆիզիկական օրգաններից Opel-ի ինժեներները, այնուամենայնիվ, չեն հրաժարվել: Սրահում նկատելի են կլիմատ-կոնտրոլ համաարգի և նստատեղերի տաքացման անալոգային կոճակները, իսկ ներկայացված էլեկտրական քրոսովերի շարժման ռեժիմները ընտրվում են կոճակային վահանակի միջոցով: Opel Mokka-ն կառուցված է նույն հենահարթակի վրա, ինչը և վեցերորդ սերնդի Corsa հեչբեքը, և առաջարկվում է միայն առջևի քարշակմամբ: Ներկայիս պահին հաղորդվում են միայն էլեկտրական Opel Mokka-e մոդիֆիկացիային առնչվող տվյալները: Այն սարքավորվում է 136 ձ.ուժ հզորությամբ (260 Նմ) էլեկտրական շարժիչով, 50 կՎտժ տարողությամբ մարտկոցով և մեկ լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 320 կիլոմետր (WLTP ցիկլ): Որոշ ժամանակ անց հայտնի կլինեն նաև բենզինային և դիզելային մոդիֆիկացիաների մանրամասները: Ենթադրվում է, որ դրանք սարքավորված կլինեն PSA կոնցերնի նախագծած եռագլան և քառագլան տուրբոշարժիչներով: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020