Volkswagen Arteon՝ պլանային ռեսթայլինգ և ընդլայնված մոդելային շարք

Volkswagen Arteon՝ պլանային ռեսթայլինգ և ընդլայնված մոդելային շարք

Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.

Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է Arteon մոդելի նորացված ընտանիքը: Այժմ այն հասանելի է լիֆթբեք և ունիվերսալ թափքերով, իսկ մոդիֆիկացիաների շարքը ընդլայնվել է լիցքավորվող eHybrid հիբրիդով և 320 ձ.ուժ հզորությամբ R-տարբերակով: Եվրոպայոում Volkswagen Arteon-ը կհանվի վաճառքի արդեն այս տարվա աշնանը, ընդ որում հիբրիդներն ու R-տարբերակները կհասցվեն դիլերներին սովորական մոդելների հետ գրեթե միաժամանակ:

Արտաքինից նորացված Arteon լիֆթբեքը հեշտ է ճանաչել հետևի մգեցված լապտերներով, թափարգելների այլ դիզայնով և մոդելի անվանման գրվածքի նոր տառատեսակով: Ունիվերսալները լիֆթբեքից տարբերվում են թափքի ձևավորմամբ՝ լրացուցիչ բոլոր տարրերն ու օպցիաները նույնն են:

R-Line փաթեթը ներառում է ավելի լուրջ լրամշակումներ: Այդպիսի Arteon-ները ստացել են արտանետման խողովակների կրկնակի վերդիրներ, նոր 18-դյույմանոց անվասկավառակներ, իսկ առջևից ավելացվել են ցերեկային ընթացքի կրակների երկու լրացուցիչ հատվածներ, որոնք ստեղծում են միմյանց միացված լուսարձակների տպավորություն: Ըստ ավանդույթի, R-Line մոդելները առանձնանում են հարուստ սարքավորումներով և սպորտային դեկորով: Հետաքրքիր է, որ տարողության տեսանկյունից Arteon լիֆթբեքն ու ունիվերսալը գրեթե չեն տարբերվում. Shooting Brake-ի բեռնախցիկը մեծ է ընդամենը 2 լիտրով և ունի 565 լիտր ծավալ: Հետևի շարքի թիկնակները ծալելով՝ տարբերությունը կարելի է հասցնել մինչև 75 լիտր հօգուտ ունիվերսալի՝ 1632 լիտր ընդդեն 1557 լիտրի:

Ռեսթայլինգի արդյունքում Arteon-ը ստացել է ամբողջովին նոր առջևի վահանակ և նոր մուլտիղեկ: Ֆունկցիոնալ առումով հիշատակման է արժանի կլիմատ-կոնտրոլ համակարգի կառավարման սենսորային բլոկը, որը փոխարինել է սովորական դարձած տափօղակներին: Մուլտիմեդիա համակարգի հպումային էկրանը՝ 8 կամ 9,2 դյույմ անկյունագծով, ստացել է նոր ձևավորում: Փոխվել են նաև օդատարների դիզյանը և սարքավորումների՝ 10,25-դյույմանոց վիրտուալ վահանակի գրաֆիկան: Սրահում հայտնվել է ուրվագծային լուսավորումը և լայնորեն կիրառվում էն պրեմիում կարգի լրամշակման նյութեր:

Սովորական Arteon-ների շարժիչների շարքը ենթարկվել է որոշակի կատարելագործման: Volkswagen-ի ինժեներները հայտարարում են, որ 2.0 TDI տուրբոդիզելային ագրեգատը, որը առաջարկվում է 150 կամ 200 ձ.ուժ հզորությամբ, դարձել է էկոլոգիապես ավելի մաքուր, ընդ որում, օրինակ, ազոթի օքսիդի արտանետումները կրճատվել են մինչև 80 տոկոսով: Նույն ծավալի քառագլան բենզինային շարժիչը նախկինի պես զարգացնում է 190-ից մինչև 280 ձ.ուժ հզորություն: Բացի երկու բազային մոդիֆիկացիաներից, որոնք առաջարկվում են 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, մնացած բոլոր տարբերակները սարքավորվում են 7-աստիճան ռոբոտացված DSG փոխանցումատուփով:

Ընդհանուր շարքում հայտնվել է 218 ձ.ուժ հզորությամբ (400 Նմ) Arteon eHybrid լիցքավորվող հիբրիդը, որի ագրեգատը ծանոթ է Passat GTE մոդելից: Այս հիբրիդային համակարգը բաղկացած է 1,4 լիտտր ծավալով քառագլան տուրբոշարժիչից, 6-աստիճան ռոբոտացված DSG փոխանցումատուփից, որի մեջ ներկառուցված է էլկտրական շարժիչը, և 13 կՎտ տարողությամբ քարշային մարտկոցից: Միայն լեկտրական ռեժիմում մոդելը կարող է հաղթահարել մինչև 56 կիլոմետր՝ ըստ WLTP չափորոշիչների:

Ընդհանուր շարքից առանձնացված են լիաքարշ Volkswagen Arteon R «լիցքավորված» մոդիֆիկացիաները: Այսպիսի լիֆթբեքներն ու ունիվերսալները սարքավորվում են նույն երկլիտրանոց տուրբոշարժիչով, ինչը և R-Line փաթեթով մոդելները, սակայն այս դեպքում դրա հզորությունը հասցվել է 320 ձիաուժի, ոլորող մոմենտը 420 Նմ է, իսկ շարժիչը համակցվում է 7-աստիճան DSG ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Որպես շասսիի կատարելագործում առաջարկվում է հետևի դիֆերնեցիալի էլեկտրոնային նմանակումը: Arteon R մոդելների դինամիկ բնութագրերը դեռևս չեն բարձրաձայնվում:

Այս շարքի ավտոմեքենաները առանձնանում են արգելակային կապույտ ենթակիրներով, օրիգինալ 20-դյույմանոց անվասկավառակներով, ձևափոխված թափարգելներով և հատուկ դեկորատիվ տարրերով: Սրահում սպորտային մոդիֆիկացիաները կարելի է տարբերել ավելի մեծ ենթաղեկային թերթիկներով, ածխապլաստիկից պատրաստված ներդիրներով, ինչպես նաև հատուկ նախագծված նստատեղերով:

Լուսանկարներ