![]() Ներկայացվել է Lexus IS մոդելի նորացված տարբերակը Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ. Lexus ընկերությունը ներկայացրել է IS սեդանի չորրորդ սերունդը, որը ներկայիս պահին հասանելի է IS350 F Sport մոդիֆիկացիայով: Այս թարմացումն ավելի շատ հիշեցնում է խորը ռեսթայլինգ, քանի որ մոդելը պահպանել է թե՛ հենահարթակը, թե՛ շարժիչների շարքը:
Ինժեներները մոդերնիզացրել են սեդանի կառուցվածքը, դարձնելով այն ավելի կոշտ ու թեթև, թափքի պանելները փոխարինվել են նորերով, իսկ առջևի կախոցի պողպատյա լծակների փոխարեն տեղադրվել են ալյումինե լծակներ: Զսպանակները դարձել են 20 տոկոսով ավելի թեթև, իսկ լայնակի կայունության ստաբիլիզատորը թեթևացել է 17 տոկոսով: Մի փոքր աճել են Lexus IS-ի երկարությունը ու բարձրությունը, այն նաև լայնացել է 30 միլիմետրով: Բազային համալրման համար այժմ առաջարկվում են 18-դյույմանոց անվահեծեր, իսկ որպես օպցիա կարելի է պատվիրել 19-դյույմանոց BBS սկավառակներ: Սրահում կատարված փոփոխություններից հիշատակման է արժանի մուլտիմեդիա համակարգի էկրանը, որը կախված համալրումից կարող է ունենալ 8 կամ 10,3 դյույմ անկյունագիծ: Համակարգը կառավարվում է կենտրոնական բարձակի վրա առկա թաչփադից: Սարքավորումների ցանկում նշվում են նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, շարժման շարքի պահպանման համակարգը և վթարայաին արգելակման ֆունկցիան: Շարժիչների շարքում փոփոխություններ չեն կատարվել: Հետևի քարշակմամբ բազային Lexus IS300-ը կառաջարկվի 244 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց տուրբոշաժիչով, որը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Լիաքարշ IS300 AWD մոդիֆիկացիայի համար հասանելի է 3,5-լիտրանոց 264 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային V6 շարժիչը, որը համակցվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:
IS350 մոդիֆիկացիան կարելի է պատվիրել թե՛ հետևի քարշակմաբ, թե՛ լիաքարշ տարբերակով: Այն սարքավորվում է նույն 3,5-լիտրանոց շարժիչով, որի հզորությունը հասցվել է 315 ձիաուժի: Նույն սկզբունքով հնարավոր կլինի ընտրել 6- կամ 8-աստիճան փոխանցումատուփերից որևէ մեկը: Ավելի ուշ ակնկալվում է հիբրիդային մոդիֆիկացիայի և ամենահզոր՝ IS500 համալրման արտադրությունը: Դինամիկայի տեսանկյունից, հետևի քարշակմամբ Lexus IS-ը զրոյից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5,6 վայրկյանում, իսկ լիաքարշ տարբերակը 0,1 վայրկյանով ավելի դանդաղ է: Առաջինը ներկայացված IS350 F Sport մոդիֆիկացիան ստանդարտ տարբերակից առանձանում է սփոյլերով և թափարգելների կառուցվածքով: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել Dynamic Handling Package սպորտային փաթեթը, որը ներառում է ադապտիվ կախոց և Sport S+ ընթացային ռեժիմ: Ենթադրվում է, որ մոդելը հիմնականում կիրացվի ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Ավստրալիայում: Գների և ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Լուսանկարներ |
BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020