![]() Ներկայացվել է Mercedes-AMG E63 մոդելի նոր տարբերակը Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ. Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է «լիցքավորված» E63 մոդելի նոր տարբերակը՝ սեդան և ունիվերսալ թափքերով: Սա վերջին մոդելն է, որը նախագծվել է Թոբիաս Մյորսի ղեկավարությամբ: Mercedes-AMG E63-ը միավորել է նոր E-դասի բոլոր առանձնահատկությունները և AMG ստորաբաժանման մշակած բացառիկ լուծումները:
Էքստերիերի փոփոխությունները արտացոլված են ռադիատորի մոդերնիզացված ճաղավանդակում, ավելի մեծ տարբերանշանում և հետևի լապտերները միացնող քրոմապատ ժապավենում, որը կարող է պատրաստվել կարբոնից: Բացի այդ կարելի է նկատել 27 միլիմետրով լայնյացած անվակամարները: Նորույթի համար հասանելի է նաև AMG Night օպցիոնալ փաթեթը, որի շնորհիվ թափքի քրոմապատ լուծումները կարելի է փոխարինել սև սնդուսափայլ տարրերով: Ի լրումն սրա, նորացված մոդելի համար նախագծել են նոր անվասկավառակներ, ընդ որում E63-ի համար նախատեսված են 19-դյույմանոց, իսկ E63 S համալրման համար՝ 20-դյույմանոց անվահեծեր:
Սրահը մոդերնիզացվել է նոր E-Class ընտանիքի համար կիրառված լուծումներով: Այսուհետ հասանելի է 10,25 կամ 12,3 դյույմ անկյունագծով էկրանը՝ կախված համալրումից, սակայն դրանց գրաֆիկան լիովին տարբերվում է սերիականից և ունի ձևավորման երեք տարբերակ: Mercedes-AMG E63-ը ստացել է նոր ղեկ, որի մեջ ներկառուցված հատուկ ցուցիչները գրանցում են այն պահերը, երբ վարորդի ձեռքերը գտնվում են ղեկի վրա: Ինժեներները կատարելագործել են նաև ադապտիվ պնևմակախոցի աշխատանքը, մասնավորապես օպտիմալացնելով զսպանակներն ու մեղմիչները:
Շարժիչների գամման փոփոխությունների չի ենթարկվել: E63 մոդիֆիկացիայի 4-լիտրանոց V8 շարժիչը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 750 Նմ ոլորող մոմենտ, իսկ E63 S մոդիֆիկացիայի համար այն կատարելագործվել է մինչև 612 ձ.ուժ և 850 Նմ: Երկու տարբերակներում էլ շարժիչը համակցվում է 9-աստիճան AMG Speedshift MCT ավտոմատ փոխանցումատուփի հետ, իսկ լիաքարշ համակարգը առանձնանում է էլեկտրոնային կառավարմամբ դիֆերենցիալով:
Այս ամենը հաշվի առնելով՝ նոր մոդելի սեդանը տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,5 վայրկյանում (S-տարբերակը արագ է 0,1 վայրկյանով), իսկ ունիվեսրալը՝ 3,6 վայրկյանում: E63-ի առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով, իսկ E63 S-ի դեպքում՝ 300 կմ/ժ ցուցանիշով: Լուսանկարներ |

BMW-ն ներկայացրել է X7 մոդելի Dark Shadow Edition տարբերակը
31.07.2020
Ներկայացվել է առաջին լեհական էլեկտրամոբիլը
30.07.2020
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները
28.07.2020
Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը
27.07.2020
Kia-ն ներկայացրել է Telluride ամենագնացի «գիշերային» ոճավորումը
26.07.2020
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը
24.07.2020
MINI-ն թարմացրել է «լիցքավորված» JCW Countryman մոդելը
23.07.2020
Ներկայացվել են հիբրիդային Jeep Renegade 4xe և Compass 4xe մոդելները
22.07.2020
Ford Mustang Mach-E՝ յոթ էլեկտրական շարժիչով
21.07.2020
Maserati-ն ներկայացրել է առաջին հիբրիդը
20.07.2020
Toyota-ն ներկայացրել է Corolla GR Sport սեդանը
18.07.2020
Էլեկտրական Nissan Ariya՝ մինչև 500 կմ մեկ լիցքավորումով
17.07.2020
Ford-ը ներկայացրել է առասպելական Bronco ամենագնացի նոր սերունդը
16.07.2020
BMW iX3՝ կոմպակտ քրոսովերի էլեկտրական հետնորդ
15.07.2020
Ներկայացվել է էլեկտրական Audi Q4 Sportback e-tron կոնցեպտը
14.07.2020
Ներկայացվել Lamborghini Sián հիբրիդային ռոդսթերը
13.07.2020
Toyota Corolla-ն վերածվել է քրոսովերի
10.07.2020
Cupra el-Born՝ «լիցքավորված» էլեկտրական հեչբեք Իսպանիայից
09.07.2020












