MKIII-R Cobra-ն վերածնվում է նոր կերպարանքով

MKIII-R Cobra-ն վերածնվում է նոր կերպարանքով

Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.

Ամերիկյան Superformance ընկերությունը, որը մասնագիտացված է դասական սպորտային ավտոմեքենաների կրկնօրինակների արտադրության ոլորտում, ներկայացրել է իր նորագույն աշխատանքը՝ MKIII-R Cobra մոդելը: Վաթսունականների առասպելական մոդելի ոճով կառուցված ռոդսթերը վաճառվում է որպես ռոլինգ-շասսի, որը կարելի է համալրել շարժիչով և փոխանցումատուփով՝ ըստ գնորդի ճաշակի:

Երկդռնանի Superformance MKIII-R-ը ոչ թե պարզապես պատճենում է Shelby Cobra-ն, այլ հանդիսանում է Carroll Shelby Licensing Inc. ընկերության կողմից արտոնագրված կրկնօրինակ: Ռոդսթերի հիմքում ընկած է ուղղանկյուն կտրվածքով խողովակներից հավաքվծա շրջանակը՝ դռների ինտեգրված ծխնիներով, ղեկասյունոց և դիմապակու ամրաններով: Ընկերությունում նշում են, որ շասսիի տարրերի երկու երրորդից ավելին նույնական են օրիգինալ Ford GT40-ի պահեստամասերի հետ: MKIII-R-ի թափքը պատրաստված է ապակու մանրաթելից, իսկ առավել խոցելի կետերում ամրացված է պողպատյա խողովակներով, ձողերով և թիթեղներով:

Ռոդսթերը սարքավորված է անկախ կախոցով, որն ամրանում է տարաչափ А-ձև լծակներով: Առջևից տեղադրված են Bilstein փոխագուցավոր մեղմիչներ, իսկ հետևից՝ coil-over տիպի կանգնակներ: Մեքենան սարքավորված է երկու էլեկտրական օդափոխիչով և թերմոստատով օժտված գերարտադրողական ալյումինե ռադիատորով, բարձր շփման դիֆերենցիալով, Wilwood արգելակներով, առջևի՝ բարդ կտրվածք ունցող սփլիթերով: Բացի այդ առաջարկվում են ղեկի ուժեղացուցիչը, լուսադիոդային լուսարձակնեը և 18-դյույմանոց անվասկավառակները: Սրահում տեղադրված են կաշեպատ սպորտային նստատեղեր և Superformance-ի արտադրության էլեկտրոնային սարքավորումներ:

Լուսանկարներ