SsangYong-ը ներկայացրել է Tivoli քրոսովերի նորացված տարբերակը

SsangYong-ը ներկայացրել է Tivoli քրոսովերի նորացված տարբերակը

Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ.

Հարավկորեական SsangYong ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Tivoli կոմպակտ քրոսովերի թարմացված տարբերակը, որը վերաիմաստավեորվել է ոչ միայն արտաքինից, այլև ստացել է նորովի նախագծված սրահ և ուժային ագրեգատների նոր շարք:

SsangYong Tivoli-ն այսուհետ գրավում է ռեսթայլինգային լուսադիոդային լուսարձակներով, ռադիատորի նորացված ճաղավանդակով և նոր թափարգելով, ինչպես նաև ստացել է եռահատված հակամառախուղային լուսարձակներ: Հետնամասում ուշադրություն են գրավում նոր լապտերներն ու թափարգելը, ինչպես նաև բեռնախցիկի ռելիեֆային դուռը:

Սրահում փոփոխություններն ավելի շատ են: Այստեղ թարմացվել են սարքավորումների վահանակն ու կենտրոնական բարձակը, ինչպես նաև մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանը, որի միջոցով կարելի է օգտվել Apple CarPlay և Android Auto համակարգերից: Առաջին անգամ ավտոմեքենայի համար առաջարկվում է հետին տեսադաշտի տեսախցիկ:

Նորացված Tivoli-ի ագրեգատների շարքը նեռառում է եռառգլան 1/2 GDi Turbo (128 ձ.ուժ և 230 Նմ) և քառագլան 1/5 GDi Turbo (163 ձ.ուժ և 280 Նմ) բենզինային տուրբոշարժիչները, որոնցից առաջինը համակցվում է 6-աստիճան մեխանիկական, իսկ երկրորդը՝ նաև 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Բացի այդ ավտոմեքենան հասանելի կլինի ավանդական 1,6-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով, որը զարգացնում է 136 ձ.ուժ հզորություն և 324 Նմ ոլորող մոմենտ: Հատկանշական է, որ անկախ շարժիչից Tivoli-ի բոլոր տարբերակները առաջարկվում են բացառապես առջևի քարշակմամբ:

Լուսանկարներ